Լրահոս
Օրվա լրահոսը

Քիմ Քարդաշյանը Գյումրիում երկար չմնաց. նա հուսախաբ արեց անգամ իրեն սպասող Քարտաշյաններին (Ֆոտոշարք, տեսանյութ)

Ապրիլ 11,2015 20:31

Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի ու  նրա հարազատների այցը Գյումրի բավական կարճատև էր: Ի տարբերություն Երևանի, այստեղի բնակիչների մեծ մասը չգիտեր նրանց  այցի մասին, հետևաբար և «Նանե»  հյուրանոցի դիմաց  մեքենայից իջնող Քիմին, քրոջը՝ Քլոեին, դիմավորեցին լրագրողները, հյուրանոցի աշխատակիցները ու  հեռուստաաստղի անվտանգության աշխատակիցները:

Քիմ Քարդաշյանն ու նրա քույրը ոչ մի հարցի չպատասխանեցին, այդուհանդերձ երկրպագուհիներից մեկը, հայտնվելով այնտեղ, կարողացավ նրան ստորագրել տակ Քիմ Քարդաշյանի անունով իր օծանելիքի տուփի վրա:

скачанные файлы (15)

скачанные файлы (17)

Նշենք, որ նրա ամուսինը՝ Քանյե Ուեսթին եւ դուստրը՝ Նորթը  քնած էին հյուրանոցի դիմաց կանգնած մեքենայի մեջ: Մի քանի րոպե անց Քարդաշյանների ընտանիքը շարժվեց Վարդանանց հրապարակում գտնվող Սուրբ Ամենափրկիչ Յոթվերք  եկեղեցի: Այստեղ  բավական մեծ  թվով մարդիկ էին հավաքվել Քարդաշյաններին տեսնելու համար: Շատերն էլ չգիտեին,  թե ով է գալու, արդուհանդերձ կանգնել  ու հետարքրքվում էին, թե ում են սպասում: Եկեղեցու բակում կանգնած տղամարդկանցից մեկը հարցրեց.. «Ո՞վ է գալու»: Նրան պատասխանեցին՝ Քիմ Քարդաշյանը: «Էդ ո՞վ է»,- շարունակեց տղամարդը: Նրան պարզաբանեցին, որ  ամերիկյան հայտնի հեռուստաաստղ է, ազգությամբ հայուհի, որին տղամարդը արձագանքեց այսպես. «Վայ, չմեռանք, աստղին ժիվոյ տեսանք»:скачанные файлы (18)

Քարդաշյանների   անվտանգության աշխատակիցները, որոնք բնականաբար հաղորդակցվում էին միայն անգլերեն լեզվով, գալիս ու հրահանգում էին մի կողմ քաշվել,  ճամփա բացել: Լրագրողները ի սրտե նեղվում էին նրանց հրահանգներից, քանի որ անհամար էր աշխատելու համար: Վերջապես ժամանեցին Քարդաշյանները: Սուրբ Ամենափրկիչ Յոթվերք  եկեղեցու մուտքի մոտ թոհուբոհ սկսվեց, Հայաստանի ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցները  խոչընդոտեցին լրագրողների աշխատանքը, գոցեցին եկեղեցու դռները՝ բառի իսկական իմաստով դուրս շպրտելով  ներս  մտնելու փորձ անողներին:

скачанные файлы (19)

Վայրկյաններ անց եկավ Շիրակի հոգևոր առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը՝ բացականչելով. «Բաց արեք եկեղեցու դռները, ո՞վ է ձեզ թույլ տվել փակել, ներս թողեք ժողովրդին»: Սրբազանն այնպես էր  զայրացել, որ մի քանի բառով անպատվեց իրեն հակաճառող անվտանգության աշխատակիցներին: Նրանք անակնկալի եկան Սրբազանի խոսքերից:скачанные файлы (20)

Երբ ժողովուրդը փորձեց ներս մտել եկեղեցի,  Քարդաշյան քույրերը արագ հեռացան այնտեղից: Նրանք ուղևորվեցին  Մյասնիկյան 143  հասցեի տուն՝ նկարահանումներ կատարելու: Այստեղ, ըստ էության, ապրել են նրանց նախնիները: Տան դուռը փակ է, ոչ մեկը չի բնակվում, սակայն Քարդաշյանները ներս մտան՝ այսպիսով փորձելով գտնել իրենց արմատները: Այնուհետ դարձյալ  ուղևորվեցին «Նանե» հյուրանոց, որտեղ դեռևս 2 օր առաջ համարներ  էին պատվիրել, որոշ ժամանակ մնալով այստեղ, մեկնեցին Երևան:скачанные файлы (21)

Նշենք, սակայն, որ այսօր առավոտից  Քարդաշյաններին էին սպասում նրանց իրենց ազգականները համարող գյումրեցի Քարտաշյանները: Վերջիններս սեղան էին փռել ու սպասում էին Քարդաշյաններին, սակայն աստղերն այդպես էլ չգնացին Մատնիշյան փողոցի ցեխոտ, անանցանելի փողոցում գտնվող Քարտաշյանների տուն: Մինչդեռ 83-ամյա Ռուբիկ Քարտաշյանը տոհմածառն էր հանել, որպեսզի ցույց տա Քիմին ու օգնի նրան գտնել իր արմատները:скачанные файлы (22)скачанные файлы (23)скачанные файлы (24)

Ի դեպ, այս տան բակում  Քարդաշյաններին սպասում էր  նաև Գյումրու փոխքաղաքապետ Վաղարշակ Մխիթարյանը, որը բերել էր քաղաքապետի նվերները՝ ոսկե մուշուրբա ու Գյումրու մասին պատմող գիրք:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. arman says:

    Էտ էլ դաս կլինի փողքաղաքապետին , որ Գյումրիի փողոցները ասֆալտապատեն, որ մարդիկ չվախենան էդ տակնուվրա եղած փողոցներից …

  2. Գոհար Արշակյան says:

    Հավանաբար արարողակարգը կազմողները չեն ընդգրկել և հնարավոր է Քիմն ընդհանրապես այդ Քարտաշյանների մասին չի էլ իմացել…

  3. Հարություն Հարությունյան says:

    Եթե փողոցը ցեխով պատված չլիներ, կգնային: Չեն ուզեցել Քիմը Գյումրիի «անուշիկ»
    փողոցները տեսնի

  4. Թրավիս says:

    պարզապես՝ լաւ չի կազմակերպվել այցի այս բաժինը… պատահական է, որեւէ ճամբորդության պարագային…

    • Թրավիս says:

      Յ.Գ. Քիմ տեղեա՞կ էր որ, սեղանի շուրջ, զինք էին սպասում գյումրեցի Քարտաշյանները…

      • Թրավիս says:

        վստահաբար ոչ… թէ որ տեղյակ լիներ, անկարելի է որ զիրենք վիրաւորեր այդպես… իր յանցանքը չի… շատ դժվար կացության մէջ է… ներողամիտ եղեք… մեր աղջիկն է…

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930