Լրահոս
Օրվա լրահոսը

     Հորովելցիները հյուրընկալեցին կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանին

Ապրիլ 11,2015 20:16

Վանաձոր «Հորովել»  երգի-պարի անսամբլը, Գյումրու Վ. Աճեմյանի և Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնների հետ համատեղ, մայիսի 17-ին ներկայացնելու են համերգ-ներկայացում` Վանաձորի «Շառլ Ազնավուր» անվան պալատում:  Մինչ համերգի նշանակված օրը հորովելցիներին հյուրընկալվում են հանրահայտ և մեծանուն արվեստագետներ:

Երեկ՝ ապրիլի 10 ին, Վանաձորում, հորովելցիներին հյուրընկալվել էր ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը: Մաեստրոն եկել էր ներկա գտնվելու հորովելցիների կայանալիք համերգ-ներկայացման փորձին: Ամիրխանյանի ներկայությունը, հատկապես կարևոր էր անսամբլի երաժշտախմբի համար: Նա ծանոթացավ նրանց կատարած աշխատանքներին և իր խորհուրդներով փորձեց օգտակար լինել անսամբլի հետագա աշխատանքների կայացմանը: Փորձը դիտելուց հետո մաեստրոն  տվեց իր գնահատականը:

«Հրաշագեղ աշխատանք է, դահլիճում նստած տեսնում եմ, որ դուրս են գալիս վեհ կեցվածք ունեցող արտիստներ, նրանց շարժումները վերին աստիճանի հղկված են: Արտիստից պահանջվում է, որ չմտածի, թե դոլարի կուրսն ինչքան է, ինքը  պետք է անի մի բան, որը ոչ թե կարող է, այլ մի բան, որը չի կարող չանել: Երգիչը նա չի ով կարող է երգել, այլ նա է ով չի կարող չերգել: Ձեր պարի մեջ ես տեսա մի բան, որ դուք կրում եք ձեզնով մի վեհ կերպար: Ես շնորհավորում եմ Ձեզ: Հրաշալի բեմադրական աշխատանք է կատարված: Ես այսօր այսպիսի լիդեր կոլեկտիվ չեմ տեսնում  Հայաստանում: Մայրաքաղաքն այսօր կորցրել է իր մշակութային դեմքը  և հիմա այստեղ օրինաչափ է, որ մենք կրում ենք այս մշակութային առաքելությունը, ես Ձեր կողքին եմ»,- իր տպավորություններով կիսվեց մաեստրոն:

Ամիրխանյանը հորովելցիներին առաջարկեց բեմադրել  նաև «Կարմիր ծաղիկ մը գարունի» երգը:

Վերջում կոմպոզիտորը հորովելցիների ձայնակցությամբ կատարեց «Երազ իմ երկիր հայրենի» երգը:

Ստելլա Հարությունյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930