Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե Քիմ Քարդաշյանին Մեսրոպ Մաշտոցի մեդալ տան, Ռոբերտ Ահարոնյանը նստացույց կանի (Տեսանյութ)

Ապրիլ 11,2015 17:29

Ռոբերտ Ահարոնյանը դեմ է նրան, որ Հայաստանի մասին պետք է իմանան Քիմ Քարդաշյանի միջոցով

«Հայաստանի սոցիալիստական շարժում» հասարակական կազմակերպության ղեկավար Ռոբերտ Ահարոնյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ այն հանգամանքին, որ Քարդաշյանների ընտանիքը Վահագնի թաղամասում հողատարածք է նվեր ստացել: 

«Ցավով եմ ասում, որ Հայաստանում շատ ազատամարտիկներ ունենք, որոնք որ ապրելու տեղ չունեն, բայց Վահագն Հովնանյանը հող է նվիրում՝ ամրապնդելով Քիմ Քարդաշյանի ընտանիքը Հայաստանում: Ես դա չեմ կարող հասկանալ: Արդյոք ճիշտ չէր լինի՞ այդ հողի կտորը մի օլիգարխի վաճառվեր եւ այդ գումարը ազատամարտիկների ընտանիքներին տրամադրվել»,- հայտարարեց նա:

Ռոբերտ Ահարոնյանը դեմ է այն երեւույթին, որ ամբողջ աշխարհը Հայաստանի մասին պետք է իմանա Քիմ Քարդաշյանի միջոցով. «Արդյոք մենք մեր պատմությունը այդքան արժանիքներ չունի՞, որ Քիմ Քարդաշյանի միջոցով պետք է իմանան: Ես դեմ եմ նաեւ, որ մեր մամուլն է այդ մասին ասում: Ուրեմն՝ մենք այնքան թույլ ազգ ենք, այնքան անուն չունենք, որ Քիմ Քարդաշյանի կանգնելու ձեւով կամ նրա նկարահանված ֆիլմերով պետք է իմանան Հայաստանի մասին»:

Նա հավելեց, որ եթե Հայաստանի Հանրապետության կառավարությունը Քիմ Քարդաշյանին պետական պարգեւ տան, ապա ինքը կառավարության շենքի դիմաց նստացույց կանի. «Եթե սուրբ Մեսրոպ Մաշտոցի մեդալ հանձնվի Քիմ Քարդաշյանին ես այստեղ նստացույց կանեմ, ու շատերն ինձ կմիանան»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Ara Kirakosyan says:

    Ինչպիսի դժբախտություն… ավելի լավ է հացադուլ

  2. Թրավիս says:

    յետամնացություն, ապերախտություն, անմտություն… Քիմ Քարդաշյանի եւ Քանյե Ուեսթի այցը Հայաստան ոչ մի ձեւով չի հակադրվում մեր երկրի եւ մեր ազգի մյուս ու այլ արժեքներին, արժանիքներին… մին՝ միւսը չի արգիլում… չպիտի խառնել իրարու տարբեր ոլորտներ… իսկ ամեն դեպքում, ամոթ է հիւրերի նկատմամբ վերաբերիլ այս կերպով… հայավայել չի…

  3. Գոհար Արշակյան says:

    Ազգի հերոսներին բռնել, հանիրավի մեկուսացրել են, ձայն չի հանում, տեսեք-տեսեք ու՞ր է հանրության ուշադրությունը ցանկանում շեղել…Քիմի երկրպագում չեմ, բայց նա անում է ավելին, քան մեր անկախ երկրի արտաքին քաղաքականությունն անկախությունից ի վեր…

  4. Արմեն says:

    Վույ վույ կլացենք մենք ցուցարարի համար: Իսկ Մեսրոպ Մաշտոց կարծում եմ դեռ ոչ:

  5. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Ամո՛թ այս մարդկանց. Քիմի շվաքում հայտնի են ուզում դառնալ. այս նախկին բոլշևիկ-հիմա կոմունիստները: Ի՞ՆՉՈՒ բա փողոց դուրս չեք գալիս լիսկաների ու օֆշորային թալանների դեմ:

    Մարդը ի՛ր սեփական հողը ում ուզի կնվիրի: Ամբողջ աշխարհը Հայաստանին չի՛ իմանում «Քարդաշյանի միջոցով», այլ ՆԱԵՎ Քարդաշյանի միջոցով: Այ բոլշևիկ, ի՞նչ ես տենց ‘բորբոքվել’. Քարդաշյանը Հայաստանի ջանից գոնե մի փոքր պատառիկ պոկե՞լ է:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930