Քիչ առաջ Քիմ Քարդաշյանը իր քրոջ՝ Քլոեի, ամուսնու՝ Քանյե Ուեսթի, դստեր եւ նկարահանող խմբի հետ եկավ Գյումրու «Նանե» հյուրանոց, որտեղից հետո նրանք ուղեւորվեցին Գյումրու Սուրբ Յոթվերք եկեղեցի:
Այստեղ Քարդաշյանին ուղեկցող անվտանգության աշխատակիցները Քարդաշյանների եկեղեցի մտնելուց հետո փակեցին դռները՝ լրագրողներին եւ մարդկանց չթողելով ներս մտնել: Վայրկյաններ անց եկեղեցի եկավ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, նա զայրացավ, հրահանգեց արագ բացել դռները՝ բացականչելով՝ «Ո՞վ է ձեզ թույլ տվել ժողովրդի առաջ փակել եկեղեցու դռները»: Նրա հետ կոնֆլիկտի մեջ փորձեցին մտնել անվտանգության աշխատակիցները, սակայն սրբազանն ասաց, որ նրանք չեն այստեղ որոշում կայացնողները. «Ո՞վ եք դուք»,- անվտանգության աշխատակիցներին դիմեց նա: Նրանք հնազանդվեցին սրբազանին՝ բացելով եկեղեցու դռները:
Ժողովուրդը ներս մտավ եկեղեցի, եւ հենց այդ պահին Քարդաշյանները դուրս եկան եկեղեցուց՝ տեսնելով ժողովրդի հոսքը դեպի եկեղեցի:
Կարդացեք նաև
Բլոգեր Արա Նախշքարյանը Ամենափրկիչ եկեղեցու բակում հասցրեց Քիմ Քարդաշյանին փոխանցել Արա Պապյանի այն գիրքը, որտեղ հիշատակված է ամերիկյան հեռուստաաստղի պապը: Քարդաշյանը շատ զգացվեց՝ մի քանի անգամ շնորհակալություն հայտնելով:
Նունե ԱՐԵՒՇԱՏՅԱՆ
Մեծանուն հայ իրավաբան Վահան Քարտաշյանը Քիմ Քարդաշյանի պապը չէ, ավելին՝ որևէ ազգակցական կապ չունի վերջինիս հետ:
Ինչևէ, կեցցե՛ Արա (ոչ թե Արամ) Նաշխքարյանը:
https://www.modusvivendicenter.org/hy/node/2507
Հ.Գ. Ոչ թե Քենյա, այլ Քանյե 🙂