«Հայաստանի սոցիալիստական շարժումը» եւ «Ազգային արժեքների պահպանման ճակատ» հասարակական կազմակերպությունները հայտարարել էին, որ ապրիլի 11-ին կառավարության շենքի դիմաց պետք է պիկետ կազմակերպեն: Նախաձեռնության ընթացքում նրանք հայտարարել էին, որ պատրաստվում են նամակ ուղղել վարչապետ Հովիկ Աբրահամյանին՝ Քիմ Քարդաշյանին պետական մակարդակով ընդունելու եւ հայկական արժեհամակարգը վտանգի տակ դնելու համար:
Սակայն, նախաձեռնությունը տեղի չունեցավ: «Ազգային արժեքների պահպանման ճակատ» հասարակական կազմակերպության նախագահ Սեւան Աղաջանյանը լրատվամիջոցներին հայտնեց, որ որոշել են պիկետ չանցկացնել, քանի որ հասարակությունը այդ երեւույթին նորմալ է վերաբերում:
«Քիմ Քարդաշյանի այցով Հայաստան բրենդը գովազդվում է, դա նորմալ է, բայց մենք չենք ընդունում տվյալ երեւույթին որպես անբարոյական, այսինքն` ինչ-որ տեղ պետք է օգտագործվի: Մեր խնդիրը հետեւյալն է, որ մեր կառավարությունը, պետական մարմինները, ինչքան հնարավոր է շքանշաններ եւ պետական պարգեւներ չհանձնեն Քիմ Քարդաշյանին: Պիկետը չի անցկացվում այն պատճառով, որ ունենք ապրիլի 24-ի խնդիր, հարյուրամյակի խնդիր ու ներկա դրությամբ պիկետ կազմակերպելը մենք սխալ ենք համարում»,- ասաց նա:
Սեւան Աղաջանյանը հավելեց, որ ողջունում է Քիմ Քարդաշյանի այցը. «Բայց ամեն դեպքում պետք չէ հայկական տարազով հայ կնոջ կերպարը համեմատել Քիմ Քարդաշյանի հետ, ինչպես այսօր արվում է սոցցանցերում: Նրան պետք էր դիմավորել նորմալ, էլի պետական շահի համար օգտագործել իրեն, բայց ոչ թե Հովիկ Աբրահամյանը պետական մակարդակով ընդունի: Հովիկ Աբրահամյանին որպես տղամարդ հասկանում եմ, բայց որպես պետական պաշտոնյա չի կարելի նման բան անել»:
Կարդացեք նաև
Չնայած պիկետի չկայանալուն հասարակական կազմակերպությունների ղեկավարները իրենց նամակը հանձնեցին կառավարության նամակների բաժին:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Սրա՛նց մասին ո՞վ է լսել. «լավ» առիթ են գտել՝ հայտնի դառնալու համար: Լիսկանե՛րի դեմ դուխ չունեն:
Գիտէի, որ Հայաստանում մարդ-կուսակցութիւններ կան, բայց որ կիսա-մարդ-կուսակցութիւններ էլ կան, արդէն նորութիւն էր 🙂