Մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում շաբաթօրյակի և ծառատունկի աշխատանքներն ընդգրկել են նաև բակային տարածքները: Վաղ առավոտից բնակիչներն ընտանիքներով աշխուժորեն մասնակցել են իրենց բակի ու շենքի հարակից ընդհանուր օգտագործման տարածքների մաքրման, ապա նաև կանաչապատման աշխատանքներին։ Չնայած մասնակիցները որոշ չափով պատրաստված են եղել, քաղաքապետարանի կողմից նրանց տրամադրվել են անհրաժեշտ գործիքներ և այլ պարագաներ, ինչպես նաև տնկիներ:
Համաքաղաքային ծրագրին միացած քաղաքացիները ոգևորությամբ նշել են, որ աշխատանքներին մասնակցում են սիրով և Երևանն ավելի մաքուր ու կանաչապատ տեսնելու մեծ ցանկությամբ: