Լրահոս
Օրվա լրահոսը

Կիեւը Ադրբեջանին եւ Թուրքիային մեջքով է շրջվել

Ապրիլ 11,2015 13:22

Ադրբեջանական Vesti.az կայքը գրում է, որ Ուկրաինայի իշխանությունները եւ Կիեւի քաղաքապետարանը հերթական անգամ ցուցաբերում են շլացուցիչ կարճատեսություն: Այս օրերին ամբողջ Կիեւում Ուկրաինայի հայերի միության ակտիվիստները տեղադրում են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված վահանակներ, որոնց վրա երեւում է Հայոց ցեղասպանության խորհրդանիշ Անմոռուկը եւ «Հիշում եւ պահանջում ենք» գրառումը:

Հոդվածի հեղինակը նշում է, որ այս քայլով Ուկրաինայի եւ Կիեւի իշխանությունները ցուցաբերում են ապշեցուցիչ մոռացկոտություն: Նա նկատի ունի ՄԱԿ-ում Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերաբերյալ տեղի ունեցած քվեարկությանը, «որը ցույց տվեց, թե ով է Ուկրաինայի ընկերը, իսկ ով՝ թշնամին: Հիշո՞ւմ է արդյոք Կիեւը ինչպես քվեարկեց Հայաստանը: Նա բացեիբաց սատարեց Ռուսաստանի կողմից Ղրիմի անեքսիան»:

Վերջում հեղինակը եզրակացրել է, որ այս քայլերով Ուկրաինայի հայերը ցանկանում են վնասներ հացնել Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ Կիեւի հարաբերություններին, որոնք պաշտպանում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը:

Իսկ Haqqin.az կայքի հեղինակ Նաիր Ալիեւը գրում է. «Ուզում եմ բացականչել. ասում էի՝ չէ՞: Բայց չեմ բացականչի: Քանի որ միայն ես չէի ասում այդ մասին: Ինչի՞ մասին է խոսքը: Այն մասին, որ «Կիեւը ախորժակով թքեց» Թուրքիայի եւ Ադրբեջանի երեսներին: Ի դեպ «ախորժակով թքել» բառակապակցությունը հայկական «Ոսկանապատ» կայքի նյութերից մեկի վերնագրից է վերցված: Բայց այդ բառերի հետ դժվար է չհամաձայնել»:

Նաիր Ալիեւը նաեւ Ուկրաինայի լրագրողներին եւ փորձագետներին հարցնում է, թե ինչու են ատում Ադրբեջանին: «Այդ հարցն ես ինձ տալիս էի մինչեւ Ուկրաինայի Գերագույն Ռադայի օրակարգում «Հայոց ցեղասպանության ճանաչման մասին» օրինագծի ընդգրկումը: «Ադրբեջանը մեջքով է շրջվում Ուկրաինային»: Սա Ուկրաինայի ԶԼՄ-ներում վերջերս հրապարակված հոդվածների մեկի վերնագիրն է»:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930