Լրահոս
Օրվա լրահոսը

Բարի երթ հայ ծանրորդներին՝ Եվրոպայի առաջնությունում

Ապրիլ 11,2015 13:09

Այսօր Թբիլիսիում մեկնարկում է ծանրամարտի Եվրոպայի տղամարդկանց եւ կանանց առաջնությունը:

Վրաստանի մայրաքաղաքում պայքարի մեջ են մտնելու 38 երկրների 232 ծանրորդներ (136 տղամարդ եւ 96 կին): Հայաստանի հավաքականը ներկայացված է 10 մարզիկով (7 տղամարդ եւ 3 կին): Նրանք են:

Տղամարդիկ: 56 կգ՝ Սմբատ Մարգարյան, 69 կգ՝ Վանիկ Ավետիսյան եւ Ռոստամ Կարապետյան, 77 կգ՝ Տիգրան Մարտիրոսյան եւ Անդրանիկ Կարապետյան, 85 կգ՝ Աղասի Աղասյան, 105 կգ՝ Սիմոն Մարտիրոսյան:

Կանայք: 53 կգ՝ Աննա Գովելյան, 58 կգ՝ Իզաբելլա Յայլյան, +75 կգ՝ Հռիփսիմե Խուրշուդյան:

Եվրոպայի առաջնությանը մասնակցում են հայազգի եւս երկու ծանրորդներ, որոնք հանդես են գալիս այլ երկրների դրոշի ներքո. Կարեն Թովմասյան, Նիդերլանդներ՝ 85 կգ եւ Սարգիս Մարտիրոսյան, Ավստրիա՝ 105 կգ:

Այսօր երեկոյան Հայաստանից առաջինը պայքարի մեջ ներգրավվելու է Սմբատ Մարգարյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930