ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Վահրամ Աթանեսյանը գրում է. «Ապրիլի 10-ի ժամը 20:23-ն է: Ամբողջ օրը հետեւել եմ լրահոսին: Գրեթե՝ անընդմեջ: Կեսօրին կարդացի, որ կառավարության նիստի եզրափակիչ ելույթում Իլհամ Ալիեւը հայտարարել է. «Երիտասարդությունը չպետք է մոռանա, որ ներկայիս Հայաստանն ստեղծվել է մեր պատմական հողերում: Եվ մենք անպայման կվերադառնանք այնտեղ: Դա մեր ռազմավարական նպատակն է»: Ապրիլի 10-ը խորհրդանշական է: 23 տարի առաջ այդ օրն ադրբեջանական զինված խմբավորումները, որոնց օժանդակում էր նախկին ԽՍՀՄ 4-րդ բանակի 23-րդ դիվիզիայի զրահատեխնիկան, ներխուժել են Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղ: Մի քանի տասնյակ ծերեր, կանայք եւ երեխաներ սպանվել են, հարյուրավորները՝ վերցվել պատանդ: Շատերի ճակատագիրն առայսօր անհայտ է: Մարաղան ներկայումս էլ ադրբեջանական օկուպացիայի տակ է: …Օրն ավարտվում է: Հայկական ոչ մի լրատվամիջոց այդպես էլ չանդրադարձավ Մարաղայի ողբերգությանը: Ոչ մի քաղաքական գործիչ հայտարարություն չարեց»:
Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: