Հարցազրույց քաղաքագետ ՆԱՐԵԿ ԳԱԼՍՏՅԱՆԻ հետ
-Պարզվում է՝ մեր քաղաքական դաշտում կա ուժ, կան մարդիկ, որոնք պատրաստ են իրենց քաղաքական շահերի համար օգտագործել ապրիլի 24-ը: Ի՞նչ կասեք այս մասին:
-Ընդհանրապես, քաղաքական ուժերն իրենց պայքարի ժամանակ օգտագործում են հնարավոր բոլոր առիթները, դա քաղաքականության մեջ նոր հնարված տեխնոլոգիա չէ:
Բայց որքան էլ այն լինի ընդունված գործելաոճ, միեւնույն է, կան նաեւ բացառություններ, բացառիկ իրավիճակներ, օրեր, որի ժամանակ այդ «կանոնը» չի գործում: Այդպես է բոլոր երկրներում, այդպես է նաեւ մեզ մոտ, ու մեզանում այդ օրը Ապրիլի 24-ն է:
Կարդացեք նաև
Ճիշտն ասած, ողջունում եմ, որ Հիմնադիր խորհրդարանը փորձում է պայքարել, փորձում է հաստատվել քաղաքական դաշտում, դառնալ քաղաքական ազդեցիկ ուժ, բայց բոլորովին չեմ ողջունում, որ նրանք ապրիլի 24-ն են դարձնում իրենց քաղաքական պայքարի մեկնակետ: Շատ նորմալ կլիներ, եթե նրանք իրենց քաղաքական պայքարի մեկնարկը ուղղակիորեն չկապեին ապրիլի 24-ի հետ:
Լավ իմանալով, որ 100-րդ տարելիցի առիթով մեծ թվով հայեր են գալու Հայաստան, եթե չեմ սխալվում, ՀԽ-ն կոչով դիմեց այդ օրը Հայաստան եկող սփյուռքահայերին` միանալ իրենց պայքարին, այսինքն՝ նրանց նպատակը հասկանալի է` ուզում են իրենց պայքարին տալ համազգային բնույթ: Բայց որքան էլ ես ընդհանրապես ողջունում եմ քաղաքական առողջ պայքարն ու մրցակցությունը, որքան էլ որպես քաղաքագետ հասկանում եմ իրենց նպատակը, սակայն ամենեւին չեմ ողջունում ապրիլի 24-ը ներքաղաքական նպատակներով օգտագործելու նրանց գաղափարը:
Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում: