Լրահոս
Օրվա լրահոսը

Պետական պարտքի ներկա մակարդակն անհանգստացնող է. «Հայոց աշխարհ»

Ապրիլ 11,2015 10:55

Հայաստանի պետական պարտքը ընդհուպ մոտեցել է համախառն ներքին արդյունքի 50 տոկոսին։

Թեեւ դա այլ աղբյուրներից գումարներ ներգրավելու վերջին սահմանը չէ եւ օրենքը թույլ է տալիս այն հասցնել ՀՆԱ մինչեւ 60 տոկոսին, այնուհանդերձ պետական պարտքի ներկա մակարդակը արդեն իսկ անհանգստացնող է։ Առավել եւս, տնտեսական ոչ այնքան բարվոք իրավիճակում։ Հատկապես մտահոգիչ է, որ պետությունը երբեմն ստիպված է լինում ավելի թանկ պարտք ներգրավել հետագա մարումների բեռը թեթեւացնելու համար։
Բնականաբար որքան պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ նկատմամբ ավելանում է, այնքան նվազում են ավելի շահավետ պայմաններով նոր միջոցներ գտնելու հնարավորությունը։ Պարտքի այդպիսի մակարդակը, ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավարի, վարկատուների շրջանում որոշակի մտահոգություններ է առաջացնում։
Այլ կերպ ասած, մեծանում է պարտքի վերադարձման ռիսկայնությունը, ինչն էլ ուղղակիորեն ազդում է ներգրավող նոր միջոցների տոկոսադրույքների վրա։
Պատահական չէ, որ Հայաստանը ստիպված է երբեմն ընտրել թանկ փողեր պարտք վերցնելու ճանապարհը։
Խոսքը այս դեպքում վերաբերում է առաջին հերթին եվրոպարտատոմսերին, որոնց ձեռքբերման գինը վերջին թողարկման ժամանակ կազմեց 7,5 տոկոս։ Դրա հետեւանքով զգալիորեն ավելացել է ներգրավվող միջոցների սպասարկման ծանրաբեռնվածությունը։ Եթե տարեսկզբին պետական պարտքի միջին տոկոսադրույքը 4,3 էր, ապա արդեն մարտի 31-ի դրությամբ հասել է 4,6 տոկոսի։ Մի բան, որ պայմանավորված է հիմնականում արտարժութային պարտատոմսերի տեղաբաշխման թանկացմամբ։ Այդ գումարների միջին տոկոսադրույքը պետական պարտքի մեջ նախկին 6,3-ից հասել է 6,9-ի։

Վասակ ԹԱՐՓՈՇՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930