Լրահոս
Օրվա լրահոսը

Քիմ Քարդաշյանի այցելությունն իրենով փակել է ողջ տեղեկատվական դաշտը. «Ժամանակ»

Ապրիլ 11,2015 10:41

Ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանի հայաստանյան այցը կլանել է գրեթե ամեն ինչ ողջ տեղեկատվական տիրույթում: Գրեթե բոլոր խնդիրները դիտարկվելիս անգամ դիտարկվում են Քիմ Քարդաշյանի այցի պրիզմայով: Իր կարևորությամբ և ընդհանուր առմամբ օգտակարությամբ հանդերձ սակայն, ամենևին նորմալ չի կարող դիտվել այն, որ այս այցելությունն, ըստ էության, իրենով փակել է ողջ տեղեկատվական դաշտը: Եվ ըստ էության` անգամ նրանք, որոնք խոսում են հասարակական ուշադրությունն այս այցի վրա սևեռվածությունից շեղելու մասին, իրականում ակամայից սևեռվում են այցի վրա:

Ընդհանուր առմամբ, ստեղծվել է մի վիճակ, երբ այս մասին խոսելը շատերի մոտ ընկալվում է որպես բուն այցի դեմ ասված խոսք: Իրականում սա թյուր ընկալում է: Պարզապես այցը, Քիմը իր տեղն ունի, պետք է ունենա, և իհարկե բոլորովին էլ ոչ հետին կամ երկրորդական տեղ այս կոնտեքստում, բայց միաժամանակ իրենց տեղն այս ֆոնին չպետք է կորցնեն հասարակական, քաղաքական, տնտեսական, անվտանգության այն խնդիրները, որոնք այսօր կանգնած են և՛ Հայաստանի դեմ ընդհանրապես, և՛ յուրաքանչյուր քաղաքացու դեմ մասնավորապես: Ավելին` նրանք, որոնք փորձում են Քիմի այցով ստվերել այս ամենը, նրանք են իրականում ոչ միայն շեղում հասարակությանը, այլ ըստ էության հակադրում ամերիկահայ աստղի այցը և հայաստանյան խնդիրները: Մի բան, որ հակադրելի չի կարող լինել ինքնին:

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930