Քիմ Քարդաշյանի մասին ամեն ինչ ասվել է: Եթե կան «բարոյականության ջատագովներ», որոնք չեն հասկանում նրա այցի նշանակությունը, չեմ պատրաստվում այդ մարդկանց տարհամոզել: Այստեղ ուզում եմ բարի խոսքեր ասել ոչ միայն Քիմի եւ նրա քրոջ, այլեւ նրա ամուսնու մասին: Հայաստանում մեր հայրենակցուհուն համեստորեն, հաճախ երեխային գրկած ուղեկցող տղամարդը Քանյե Ուեսթն է՝ Միացյալ Նահանգներում եւ աշխարհում շատ սիրված եւ ճանաչված երգիչ, երաժիշտ, ռեժիսոր եւ դիզայներ, բազմաթիվ «Գրեմմիների» եւ այլ հեղինակավոր մրցանակների դափնեկիր, միլիոնատեր եւ գործարար: Աշխարհում նա հայտնի է առաջին հերթին որպես «ռեփ» ոճի կատարող (խոստովանեմ, այդ երաժշտության սիրահարը չեմ), բայց Հայաստանում նրան սիրեցին որպես Քիմ Քարդաշյանի ամուսին՝ «մեր փեսա», ինչպես սիրում է ասել մեր ժողովուրդը: Այստեղ նա եկել է որպես ամուսին եւ հայր ու բոլորովին վատ չի զգում այդ դերից:
Ես շնորհակալ եմ Քանյեից նաեւ այն պատճառով, որ նա եւս մի անգամ ապացուցում է հայտնի ճշմարտությունը՝ որքան մարդ կայացած է եւ ինքնաբավ, այնքան քիչ կարիք ունի կուրծք ծեծելու եւ գոչելու՝ «այդ ես եմ, դուք գիտե՞ք՝ ես ով եմ»: Ցավոք, ես բավականին հաճախ եմ լսում այդ հարցը: Երբեմն այն հնչում է սպառնալից՝ ես ազդեցիկ եմ եւ քո դեմ այս կամ այն գործողությունը կձեռնարկեմ: Երբեմն այդ հարցը տրվում է դառնությամբ՝ հե՛յ գիտի ժամանակներ, երբ ինձ բոլորը ճանաչում էին: Լինում է, որ այդ հարցի մեջ նախատինք կա՝ չե՞ք ամաչում, երիտասարդ, որ ինձ չեք ճանաչում:
Բոլոր դեպքերում խմբագրություն այցելող իմ հասակակիցների եւ ավելի բարձր տարիքի մարդկանց մեծ մասը բուն նյութին անցնելուց առաջ առնվազն 10 րոպե բացատրում են, թե ինչ պաշտոններ են ունեցել եւ ինչ ծառայություններ մատուցել ազգին: Որքան երկար են բացատրում, այնքան սովորաբար երկար են նրանց հոդվածները, որոնք, որպես կանոն, նվիրված են ազգը փրկելու «հրատապ ծրագրին»:
Իրականում այս մոլորակում չկա այնպիսի «առիթ», որը կդրդեր որեւէ մարդու կուրծք ծեծել եւ ասել՝ «այդ ե՛ս եմ»: Ճանաչեցին՝ լավ, շնորհակալություն: Գնահատեցին միայն որպես լավ հայր կամ լավ ամուսին՝ դա էլ է հրաշալի: Ընդհանրապես բանի տեղ չդրեցին՝ դա էլ ընկճվելու պատճառ չի կարող լինել: Ես հո գիտեմ, թե ինչ եմ անում եւ ինչի համար, գիտեմ նաեւ, թե ում առաջ եմ իր արարքների համար հաշվետու: Փողը, պաշտոնները, պարգեւները բացարձակ զրո են՝ իմ այս գիտակցության համեմատ: Ավելին՝ եթե դու սպասում ես, որ ամբողջ աշխարհը գնահատի քո ծառայությունները, ապա ակնհայտ է, որ դու դրանք անկեղծ չես մատուցել: Ավելի լավ է՝ իրական հոգ տանես քո մերձավորների համար, քան օրուգիշեր մտածես մարդկությունը փրկելու մասին:
Կարդացեք նաև
…Եվա Ռիվասը նեղացել է հայ ժողովրդից, որ վերջինս լավ է ընդունում Քիմ Քարդաշյանին: Շատ նման է մեր քաղաքական կրքերին:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Ձեզ էլ շնորհակալությոն Արամ Աբրամյան, բարի ու ողջամիտ խոսքերի համար: Շատ լավ խոսքեր են, բայց դժվար թե մեր տեղական ԻԳԻԼ-ի գլխում որևէ հետք թողնի:
Հա, մենք բոլորս էլ շատ շնորհակալ ենք այդ տղայից: Արդեն անունը դուրս եկած, տարած-հետբերած աղջիկ էր`ուզող չուներ: Լավ է էս տղան հանդիպեց: Շատ խելացի մի մարդ կա`Գալուստ Սահակյան անունով: Էս աղջկան համեմատեց Շարլ Ազնավուրի հետ ու ասավ, որ կարևորը հայտնի հայ լինելն է: Ինչ նշանակություն ունի, թե ինչով է հայտնի`հայ է: Ու այսպես, հայտնի գողերով, հայտնի Քիմերով երկիր ենք պահում`պրոբլեմներ լուծում:
Ես Քիմ Քարդաշյանի ցավը տանեմ, ով Քիմին չի գնահատում, նա հայ չի. ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյան` Շմայս 😀 😀 😀
շատ զարմանալի կլիներ, որ Արամ Աբրայամյանը ամերիկացի տեսներ, ու իր ՄԵԾ հիացմունքը չարտահայտեր ու չասեր, թե ինչքանով ա էտ ամերիկացին ավելի լավը, ցիվիլ, ՃԻՇՏ, քան ՈՉ ՑԻՎԻԼ հայը և Պուտինը:
եթե մի օր դա չարեվի , ուրեմն կնշանակեր, իրականում է Հայաստանում ինչ որ բան փեխվել դեպի Հյուսիս
Atshak Առակդ ինչ կցուցանե, չհասկացանք: Դուք ինչ ա, պուտլերի ու մազեուլինայի ֆաների՞ց եք: Էտ դուխովնի մարդկա՞նց: Հա , մեկ էլ Կիսելյովի, որ ասում ա .որ մեր վարարդներն էլ պիտի ռուսերենը մայրենիից լավ իմանա՞ն: Սենց տարորինակ բաների ջատագո՞վ եք:Ասեք՝ իմանանք:
Իսկ Ձեր համար հավանաբար Եղնուկյանն է ՛՛դեմք՛՛ չէ?))))))))
Եղնուկյանն ո՞վ է:
Օ… Դա մեր նորօրյա Լենինն է, որի 26 կոմիսարներին արդեն բռնել են))))))
Բայց սա իհարկե ոչ մի կապ չունի Քիմի ու Քանյեի Հայաստան այցելելու հետ, ինչպես և բոլորովին այս թեմայի հետ կապ չունեն պուտլերը և ԻԳԻԼ-ը(տեղական)…. էլ չասեմ Կիսիլյովը)))))
ՈՒղղակի ձեր հեղափոխական բառապաշարից ելնելով կարծեցի թե ՀԽ-ի ջատագովներից եք, կներեք…
Հեգնանքները տեղին չեն: Ամեն մարդ պետք է իր մեջ փնտրի բարոյականություն և պարկեշտություն: Իսկ Կիմը, այո, իսկական հայուհի է և արժանի է գովասանքի: Չկրկնվեմ, նրա արածն իսկապես շատ մեծ գործ էր…
Քանյե Ուեսթ իւրայատուկ, հանճարեղ եւ ինքնատիպ արվեստագետ է: Շատ տպաւորիչ է որ նա ընկերակցում է իր տիկնոջ, այս ճամբորդության: Որովհետեւ կարող էր ինք չգալ, այսպիսի զոյգեր յաճախ առանձնաբար կը ճամբորդեն, նամանաւանդ որ Քիմի համար աշխատանքային ճամբորդություն է նաեւ, նա իր քրոջ եւ մի քանի զարմուհիների հետ, իր հեռուստատեսիլի յայտագրի համար յատուկ դրվագ է նկարահանում, Հայաստանի այս այցի ընթացքում, եւ այդ մասին: Քանյե Ուեսթ նաեւ ծանօթ է որպես կեանքի սովորական իրականությունների նկատմամբ անտարբեր, «անջատված», ինքն իր ներքին աշխարհում ապրող մարդ: Մինչ ահա, ան հարազատ հետաքրքրություն է ցուցաբերում Հայաստանի հանդէպ, պտոյտներ է կատարում, դէմքին վրայ երեւում են զգացումներ – մեծապես զարմացնելով համայն աշխարհում իր այս այցին հետեւող երկրպագուներն ու լրագրողները – : Քանյե Ուեսթի ներկայությունը Հայաստանում… Սա աներեւակայելի բան էր: Եթէ չլիներ… իր տիկինը:
Բարոն Թրավիս, «Հանճարեղ» բառը ավելի տեղին կլինի Արամ Խաչատրյանի,Շառլ Ազնավուրը, Փոլ Մաքարթնիի, Ռեյ Չարլզի կապակցությամբ կարծում եմ… ինչ վերաբերում է Հայաստան այցելությանը…մոտ 40 տարի առաջ Հայաստան էր այցելել Բ. Բ. Քինգը, որին էվս կարելի համարել Հանճարեղ, իսկ Քանյի Ուեսթը գուցե դեռ «ճանապարհին» է…
Գալուստ ջան, եղբայրս, ես քո ցաւդ տանեմ… ամեն մեկը իր տեղն ունի… էդ քո նշած արվետագեները, արդեն ուրիշ կարգի հանճարներ են… սակայն իր մարզում, իրոք շատ լաւն է, այս տղան… մեր աղջիկն ել լաւին է հանդիպել, օտար ու դաժան ափերին, այս պարագային… որ օտար լինի, դե լաւ, գոնէ այսպիսի օտա՜րը լինի…
Խնդրում եմ օգնեք փրկել մայրիկիս կյանքը: մայրս տառապում է քաղցկեղով, այժմ բուժման կուրս է անցնում և բուժումն ամբողջությամբ անցնելուց հետո, ըստ բժիշկների կարծիքի, կարող է ապաքինվել, կարող է ԱՊՐԵԼ: Բայց մենք դրամական միջոցներ չունենք այլևս բուժումը շարունակելու համար, ուստի մի վերջին հույսով դիմում եմ Ձեզ օգնության շատ մեծ խնդրանքով: Ներեցեք հանդգնությանս համար, բայց որևէ այլ տարբերակ այլևս չունեմ: Նախապես շնորհակալ եմ:ստորև ներկայացնում եմ բոլոր փաստաթղթերը և հաշվեհամարը Արդշինինվեստ բանկ
2470036016030000
Arca online-4454 3100 0044 2729 ստացող՝ Արմինե Գյուլնազարյան 093 94 15 52
Ստիպողաբար սիրելի չես դառնա: Մարգարեթ Թեթչերի այցի ժամանակ Լենինականի բնակիչները ինքնաբուխ դուրս եկան նրան դիմավորելու ծաղիկներով: Ոչ ոք չէր ստիպել: Քիմին մարդիկ դիմավորում են սիրելով, առանց ճանաչելու: Պարզապես ընդունում են և վերջ: Ինչ որ բան բնազդաբար զգալով, զգալով և տեսնելով արժանապատիվ կեցվածք, տեսնելով իսկական աստղ և ոչ թե գավառական աստղիկներ, իրենք իրենց վրա զարմացած: Հաճախ պատահել է երբ փողոցով անցնող գեղեցիկ կնոջ հետևից տղամարդիկ նայում և հայհոյում են, այս կերպ արտահայտելով իրենց նախանձը, որ այդ կինն իրենցը չէ, զգալով որ այդ կինն ուր, իրենք ուր: Քիմին անպարկեշտ բառերով վիրավորող տղամարդկանց մեջ այդ սինդրոմն եմ տեսնում: Միևնույն է, կնոջը վարկաբեկելով դուք ավելի լավը չեք դառնում: Իսկ Քիմը ինքնաբավ կնոջ հպարտ կեցվածքով շարունակում է իր հաղթարշավը:
Ապրի Քիմն էլ, Քանյեն էլ, Քլոն էլ, իրենց(նաև մեր) հրաշք երեխան էլ: Վաղուց այսքան դրական էմոցիաներ չէինք ունեցել ազգովի: Ապրի մեր իմաստուն ժողովուրդը, որ ապացուցեց մեր միահամուռ, խաղաղասեր ու հյուրընկալ լինելը: Ու հուսով եմ, որ սրանից հետո շատ դժվար պետք է լինի ազգին պառակտել ցանկացողների գործը: Թող սթրվեն իրենց տեղում ու չփորձեն այլևս «ազգին փրկել»–մի մասին մյուսի դեմ հանելով: Մարդիք հանգիստ ու խաղաղ ապրել են ուզում: ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ, ՍԻՐԵԼԻ ՔԻՄ, ՔԱՆՅԵ, ՔԼՈ: