Կրկեսի հին շենքը պայթեցնելուց մոտ երկու տարի է անցել: Սակայն շինարարները
նոր-նոր են սկսել նոր շենքի «նկուղային հարկերից» դուրս գալ: Մինչդեռ գրեթե
միաժամանակ հարեւանությամբ կառուցվող բարձրահարկը արդեն «երկինք է հասել»:
Որակի հաշվին շինաշխատանքներն արագացնելու կոչ չենք անում: Բայց մեր ուշադրությունը մեկ այլ բան է գրավել:
«Երեւանյան կրկեսի» ապագա տեսքը պատկերող ցուցապաստառում շենքի ճակատին միայն ռուսերեն է գրված. «Цирк»: Հայերեն ոչ մի տառ չկա: Հետաքրքիր է՝ շենքի շահագործման ժամանակ ժապավեն կտրողները դրա ճակատին «Երեւանյան կրկես» բառակապակցությունը կկարդա՞ն:
Լուսանկարը՝ ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
10.03.2015