Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ո՞ւմ մտքով կանցներ, որ Ադրբեջանի կողմից ագրեսիան չի նկատվի

Ապրիլ 11,2015 12:00

ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի՝ Մոսկվա կատարելիք այցից առաջ արդեն հայտարարել էր, թե այն կդառնա կարեւոր իրադարձություն՝ «արտաքին քաղաքական երկխոսության հետագա զարգացման համար եւ կծառայի հայ-ռուսական դաշնակցային գործընկերության ամրապնդմանը»:

Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է, եւ այդ հարաբերությունները նոր մակարդակի են բարձրացել՝ Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո հայտարարել է Սերգեյ Լավրովը: Ոչ ոք չի ուզում, որ հակամարտությունը Ղարաբաղում անցնի տաք փուլի՝ ասել է Սերգեյ Լավրովը Էդվարդ Նալբանդյանի հետ բանակցություններին հաջորդած ասուլիսում: «Մտքներովս էլ չենք անցկացնի, թե հակամարտությունը կտեղափոխվի տաք փուլ: Համոզված եմ, որ չնայած հռետորությանը՝ շահագրգիռ կողմերից ոչ մեկը դա չի ուզում»,- նշել է Լավրովը: «Բոլոր գործողությունները ուղղված են հնարավորինս շուտ փոխադարձաբար ընդունելի լուծում գտնելուն»,- ասել է նա՝ հավելելով, որ ՌԴ-ն կշարունակի ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության՝ Հայաստանի եւ Ադրբեջանի համար փոխադարձաբար ընդունելի հիմքի վրա կարգավորման պայմաններ ստեղծելու ուղղությամբ:

«Հայաստանը մեր դաշնակիցն է: Մենք գնահատում ենք հարաբերությունները, որ դարերի խորքն են գնում, ամրապնդված են մեր ժողովուրդների պատմական, մշակութային եւ հոգեւոր մերձությամբ: Այդ հարաբերությունները որակական նոր մակարդակի են բարձրացել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հետ կապված»,- ընդգծել է Լավրովը: Հարցին՝ արդյոք պատրա՞ստ է Ռուսաստանը կատարել իր պարտավորությունները, եթե ԼՂ-ի շուրջ իրադարձությունները անցնեն լայնածավալ պատերազմական գործողությունների, քանի որ այսօր Ադրբեջանը սպառնալիքներ է հնչեցնում ոչ միայն Ղարաբաղի, այլեւ հենց Հայաստանի հասցեին, Լավրովը պատասխանել է, թե բոլոր պարտավորությունները արձանագրված են Հավաքական անվտանգության պայմանագրում, եւ այդ պայմանագրում նշված են բոլոր այն կետերը, որոնց դեպքում են կատարվելու այդ պարտավորությունները:

Հայ-ռուսական հարաբերություններում «կարեւոր իրադարձություն», թերեւս, կարելի է համարել այն, որ Մոսկվան Լավրովի մակարդակով արձանագրեց, որ հակամարտությունը Ղարաբաղում մտել է թեժ փուլ: Միայն անհասկանալի է, թե ինչո՞ւ է Մոսկվան դրանից զարմացած ու «մտքներով չէր անցել» դեպքերի նման ընթացքը:

Գուցե Մոսկվան այնքան է միամիտ, որ չէ՞ր կանխատեսում, որ մի քանի միլիարդ դոլարի սպառազինության, այդ թվում նաեւ հարձակողական զենքի վաճառքը Ադրբեջանին կարող է հետեւանքներ ունենալ, մասնավորապես` «ազատություն» տալ Ալիեւին:
Բայց ավելի հետաքրքրական է, որ Լավրովը հայ-ռուսական հարաբերությունների «կարեւոր իրադարձության» համատեքստում հարկ չի համարել բանակցությունների ավարտին անդրադառնալ պաշտոնական Երեւանի կողմից բարձր մակարդակով հայտնած մտահոգությանը նույն թեմայով. ՀՀ իշխանությունների կողմից արված հայտարարություններին` Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զինելու թեմայով:
Հաջորդ ուշագրավ հանգամանքը Ռուսաստանի` Հայաստանի հանդեպ պարտավորություններն են, որոնց առիթով Լավրովը հիշեցրել է, թե բոլոր պարտավորությունները արձանագրված են Հավաքական անվտանգության պայմանագրում:

Հայաստանի սահմանների նկատմամբ ագրեսիայի դրսեւորումը արդեն իսկ ենթադրում է պարտավորությունների կատարում: Բայց գուցե Մոսկվան չի՞ նկատում, որ շատ հաճախ Հայաստանի սահմաններն են ագրեսիայի ենթարկվում Ադրբեջանի կողմից:
Հետաքրքիր է, թե ինչու է այս փաստը հետեւողականորեն անտեսվում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
09.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Seyran says:

    Ռուսները լավ գիտեն՝քանի պատեռազմի վտանգը կա,մենք ավելի ենք մտնելու իրենց փեշի տակ:Հենց այդ վտանգը անցավ,նրանք գիտեն թե որ ուղղությամբ ենք մենք ,,փախնելու,,դրա համար էլ հակամարտության կրակի պարբերաբար բորբոքումը մեզ պահում է իրենց կողքին:Միաժամանակ Ադրբեջանին էլ բաց չի թողնում իր ազդեցությունից:Այպիսով մեկ գնդակով երկու նապաստակ է որսում…;Ինչու? չանել,եթե իր շահն այդ է պահանջում:Իսկ մենք մշտապես պետք է հասկանանք՝մեր փրկությունը մեր ձեռքին է՝լինել ուժեղ և միասնական:

  2. Գեւորգ says:

    //Մարդակերը հարավից, արջը հույսիսից//
    //Թալանչի օլիգարխիան էլ վզներիս հեծաց//
    //Հային նոր օրահասի դեմ են կեցրած//

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930