Մայիսի 11-ից հունիսի 11-ը, մայրաքաղաքային և մարզային մշակութային կրթօջախները, անհատ ստեղծագործ երիտասարդները «ԱՐՏ ՖԵՍՏ»-ի շրջանակում կներկայացնեն արվեստի հետևյալ տեսակները՝ թատերական արվեստ, կինոարվեստ, երգարվեստ, դիզայն և դեկորատիվ կիրառական արվեստ, կերպարվեստ՝ գեղանկարչություն, լուսանկարչություն, գրաֆիկա, քանդակագործություն։ Փառատոնը ներկայացուցչական-մրցութային բնույթի է, որին մասնակցում են 16-35 տարիքային սահմանում գտնվող անհատներ և ստեղծագործական խմբեր:
«Այս տարի արդեն երրորդ տարին է իրականացվում է «Արտ Ֆեստ» փառատոնը: Հույս ունեմ, որ փառատոնի շրջանակները ավելի կընդլայնվեն, մարզերից երիտասարդների ներգրավվածությունը ավելի մեծ կլինի: Ի վերջո «Արտ Ֆեստը» կդառնա անհրաժեշտություն: Անկասկած «Արտ Ֆեստը» ստացված և լուրջ պատրաստվածություն ունեցող փառատոն է, սա ասում եմ հաշվի առնելով նախորդ երկու տարիների փորձը:
Մասնակից երիտասարդներին մաղթում եմ հաջողություններ, իսկ «Արտ Ֆեստին»` երկարատևություն…»,-ասաց Մասնագիտական հանձնախմբի անդամ,ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանը:
Կարդացեք նաև