Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում անակնկալ են պատրաստել Քիմ Քարդաշյանի համար

Ապրիլ 10,2015 22:15

Գյումրեցի բլոգեր Արա Նախշքարյանը սպասում է վաղը Քիմ Քարդաշյանի Գյումրի կատարելիք այցին, քանի որ պատրաստվում է նրան նվիրել Արա Պապյանի՝«ARBITRAL AWARD OF THE PRESIDENT OF THE UNITED STATES OF AMERICA WOODROW WILSON, FULL REPORT OF THE COMMITTEE UPON THE ARBITRATION OF THE BOUNDARY BETWEEN TURKEY AND ARMENIA WASHINGTON, NOVEMBER 22 nd, 1920» գիրքը, որտեղ արխիվային փաստաթղթեր կան նրա պապի՝ Վահան Քարդաշյանի գործունեության մասին:

11139633_928584563852759_1692602615_n

 

Aravot.am-ի հետ զրույցում Արա Նախշքարյանն ասաց. «Քիմի պապը՝ կամ գուցե պապի եղբայրը՝ Վահան Քարդաշյանը, 1920 թվականին Ամերիկայի նախագահ Վուդրո Վիլսոնի հետ համագործակցել է եւ ընդհանուր պայմանավորվածության են եկել, չգիտեմ գումարո՞վ, թե՞ սիրաշահելու միջոցով, բայց ամեն դեպքում Հայաստանի սահմանային քարտեզի գծման գործում ունեցել է մեծ ներդրում: Այն քարտեզը, որը մենք Սեւրում հետո ունեցանք ու այդպես մնաց օդի մեջ: Նրա պապը որոշակի դերակատարություն է ունեցել Հայ Դատի հարցում եւ կապ է ունեցել ԱՄՆ նախագահի հետ:

Ես Քիմին կուզենայի առաջարկե՝լ արդյոք ինքը պատրաստ չէ՞ վերանայել պատմական անցյալը, քանի որ պիտի գա Գյումրի եւ գտնի իր արմատները ու ֆիլմ նկարի իր ընտանիքի պատմության վերաբերյալ, թո՛ղ մի քիչ ավելի խորանա, իմանա մանրամասնությունները, նրբությունները եւ Ամերիկայի այսօրվա նախագահին, որը սեւամորթ է, իր սկզբունքայնությամբ, սիրաշահելով կամ ճանաչված դեմք լինելով՝ մոտենա ու ասի՝ գիտեք, պարոն նախագահ, ես քո ազգին շատ սիրել, հարգել եմ, նույնիսկ դա ցույց եմ տվել իմ ամուսնությամբ, սեւամորթից երեխա ունեմ, կխնդրեմ, որ ընդունենք իմ ազգին, որի արմատները ես գտել եմ, գիտեմ ովքեր են: Քանի որ իմ պապը ձեր նախորդների հետ համագործակցել է եւ արդյունքում մենք ունեցել ենք Սեւրի պայմանագիր, որն այդպես էլ ինչ-ինչ պատճառներով չիրականացվեց, կխնդրեի, որ դուք էլ ձեր որոշակի ներդրումն ունենաք Հայոց ցեղասպանության ճանաչման գործում: Ես չեմ կարծում, որ հանկարծ Օբաման ոչ դրական կեցվածք ընդունի»:

Մեր հարցին՝ միգուցե Քիմ Քարդաշյանն արդեն ասե՞լ է այդ մասին Օբամային, Արա Նախշքարյանի կարծիքով, եթե ասած լիներ ամբողջ աշխարհը կիմանար, քանի որ դա կոծկելու թեմա չէ: Ըստ բլոգերի, եթե ասած լիներ, Քիմ Քարդաշյանն ինքն այդ մասին կհայտարարեր, որպեսզի իր վարկանիշը բարձրանար աշխարհի հայերի մեջ: «Մենք պատմության մեջ օրինակներ ունենք չէ՞ Փիրուզան շահին սիրահաշեց, որ իր ազգին լավ նայի: Փիրուզան ինքը հրեա էր ու իր ազգի բարելավման եւ անվտանգության համար նրան ուղարկեցին սուլթանի մոտ: Կարելի է նման բան անել, բոլոր նպաստավոր պայմանները կան այս պարագայում, ի՞նչ է եղել, ինքն էլ թող գնա Ամերիկայի շահին սիրաշահի, եթե այդքան շատ է ուզում արմատներին վերադառնալ», -ասում է բլոգերը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Մուրադ Իսկաջյան says:

    Պարոն Արա Նախշքարյան, եթե ձեզ համար ռասայական անհարիր կատակները ծիծաղելի են, չի նշանակում, որ Քարդաշյանի ուշքը ծիծաղից պիտի գնա դրա վրա: Եթե կարծում եք, որ բոլոր սևամորթները մի ազգ են, ապա մեր մորթը ունեցողները ինչ ազգ են: Գիրքը նվիրելը հանճարեղ գաղափար է, բայց մնացածը՝ վիրավորանք է հյուրերի հանդեպ:

  2. M.Grigorian says:

    Պարոն Նախշքարյան, նույնիսկ չարտաբերեք ,,սևամորթ,, բառը, շատ կվիրավորեք իրենց, իսկ գիրքը նվիրելը և պապի մասին տեղեկությունը հաճելի անակնկալ կլինի իրենց համար:

  3. Ռուդոլֆ Մուրադյան says:

    Շատ լավ բան ես մտածել, Արա ջան: Թուրքերը գիտեն Վահան Քարդաշյանի մասին, թող հայերն էլ իմանան։

  4. dyadyur says:

    Ինձ թվում է,որ եթե մեր փիար մասնագետները իրենց ,,ուսումնասիրությունների,, մեջ մի քիչ էլ խորանան,կպարզեն,որ այդ Քիմ Քարդաշյանի տատիկը ամուսնացած է եղել,կամ էլ գտնվել է արտաամուսնական կապի մեջ ԱՄՆ-ի նախագահներից մեկի հետ:Ճշտեք,բարեկամներ,դա շատ կարևոր է:

  5. Տաթև Նահապետյան says:

    Հարգելի Նունե Արևաշատյան ձեր զրուցակիցը կամ ռոմանտիկ է,կամ էլ չի հասկանում շատ բաներից:Դուք պատկերացնում եք,եթե սևամորթ Բ.Օբանամ մի հանդիպումով իր կարծիքը փոխեր Հայոց Ցեղասպանության վերաբերյալ:Իբր ի՞նչ է ասել:Դուք էլ ի՞նչ ես գրել:Կամ Փիրուզայի օրինակը…Առաջարկում եք 21 դարում սիրաշահման միջոցով հարցեր լուծե՞լ: Ու վերջապես՝Փիրուզան շահին սիրաշահեց,թե՞ սուլթանին:Հուսով եմ,գրառումս կհարապարակեք:

  6. Տաթև says:

    Հեշտ է ուրիշի միջոցով ինչ-որ բան ցանկանալ իրականացնել և նաև ինքն իրեն ճանաչեն տալ նրան, բացասական արդյունքի դեպքում էլ արտահայել դժգոհությունը …

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930