Լրահոս
Օրվա լրահոսը

Խզմալյանը՝ դաշնակցական գործչին. «Փաստորեն պարոն Ռուստամյանը դառնում է ոստիկանության խոսնակը»

Ապրիլ 10,2015 21:30

Այսօր՝ ապրիլի 10-ին, ԱԺ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարել էր, թե Ժիրայր Սեֆիլյանը եւ «Հիմնադիր խորհրդարանի» նրա ընկերները կարծես իրենք էին ցանկանում, որ իրենց ձերբակալեն։ Նաև հավելել էր, թե «ակտիվիստներն այնքան ուղղակիորեն էին հայտարարում հանրության համար անընդունելի գործողությունների մասին, որ իրավասու մարմիններին այլ ելք չէր մնում, քան գործել»։

Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը Aravot.am-ի հետ զրույցում տարակուսանք հայտնեց, Արմեն Ռուստամյանի արած մեկնաբանությունների կապակցությամբ, ասելով. «Ովքեր խոսում են ոստիկանության տեսանկյունից, ըստ էության, ծառայում են ոչ թե հասարակությանը, այլ ոստիկանությանը, պարոն Ռուստամյանը փաստորեն դառնում է ոստիկանության խոսնակը, խորհուրդներ է տալիս ձերբակալելու մասին, կարծիքներ է հայտնում՝ ով ինչ չպետք է անի, դատավորի դեր է ստանձնում, անգամ երեխաները գիտեն, որ մարդիկ դատապարտյալ չեն մինչեւ դատարանի վճիռը…Չնայած մենք որեւէ պատրանք չունենք հայաստանյան դատարանների ու արդարադատության վերաբերյալ, սակայն աննախադեպ բան է, երբ կուսակցական գործիչը, այն էլ հեղափոխական, ավանդական, ու ընդդիմադիր, սկսում է ոստիկանի դեր ստանձնել»:

Կինոռեժիսորի խոսքով, նման դեպքերում, անկախ տարաձայնություններից  ընդդիմադիրները հարկ է, որ միասնական ճակատով հանդես գան, քանի որ տվյալ պարագայում մարդկանց ապօրինի են ձերբակալել.

«Պետք չէ իրավաբան լինել, պետք է հիշել պարզ մի բան՝ ՀՀ Սահմանադրությամբ դեռեւս երաշխավորված է բողոքի ցույցերի, խոսքի, հավաքների ազատությունը, Ավելին` Ժիրայր Սեֆիլյանի ու ընկերների ձերբակալությունից օրեր առաջ իշխանությունը հանձին Երեւանի քաղաքապետարանի գործարք էր կնքել Հիմնադիր խորհրդարանի հետ՝ առաջարկելով հավաքի օրը, ժամը եւ վայրը՝ էրեբունի թանգարանի մոտ: Ստացվում է՝ իշխանությունը հանձին իր այլ ճյուղի՝ ոստիկանության եւ հատուկ ծառայությունների ոտնահարում է իր իսկ գործարքը՝ ապացուցելով, որ սեփական որոշումը եւ Սահմանադրությունը որեւէ արժեք մեր երկրում չունեն»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գալուստ Ենոքյան says:

    Ինչքան երէվում է պարոն Ռուստամյանը «աչք» ունի Գորիկյանի կամ Գասպարյանի պաշտոնը զբաղեցնելու… նրան լավ կսազի: Գուցե պարոն Թրավիսին էլ իր խոսնակի պաշտոնն առաջարկի…

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930