Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Հո Ժիրայրը բաշիբոզուկ չէ՞, որ նման անփառունակ կալանքի եք արժանացնում»

Ապրիլ 10,2015 21:01

Aravot.am-ի հետ զրույցում նախկին դաշնակցական, հոգեբան Աշոտ Հակոբյանը, իր վրդովմունքը հայտնելով Հիմնադիր խորհրդարանի անդամներին ձերբակալելու ու նրանց մեղադրանքներ առաջադրելու փաստի առթիվ, ասաց. «Հայաստանի քաղաքական դաշտը վերածվել է քաղաքական արոտավայրի, դու ձեռնաշղթա ես հագցնում ազգային հերոսի՞ն, էս ո՞ւր ենք հասել…Հո Ժիրայրը բաշիբոզուկ չէ՞ր, որ նման անփառունակ կալանքի եք արժանացնում: Գոնե տնային կալանք տայիք, 4 միլիցիոներ կանգնեցնեիք տանը… Ձեր ազգային հերոսներին եք գլխատում հա՞, էդ շքեղ ֆիդայական կեցվածքով Պավլիկի՞ն, կամ ինչպե՞ս կարելի է մտածել, որ Կոմիտասի մասին պատմավավերագրական ֆիլմ ստեղծող Չուգասզյանը չգիտի ապրիլի 24-ի արժեքը…

Ի՞նչ եմ ասելու իմ երեխաներին, մենք հայհոյո՞ւմ ենք մեր հերոսներին…Իհարկե, Ժիրայրը միամիտ տղա չէ, որ չհաշվարկեր այս ընթացքը, բայց նա միշտ հայտարարում էր, մեզանից հետո դրոշը՝ գաղափարի իմաստով բարձրացնող կլինի… Այն, անխոս, կբարձրանա ապրիլի 24-ին, հո Ժիրայրի խումբը ԲՀԿ-ն չէ՞…Անկեղծ ասած, իշխանությունների քայլերը ինձ և՛ զարմացնում են և՛ հուսադրում. մի ամբողջ համակարգ դեմ է դուրս եկել մարդկանց փոքր խմբի, որովհետև նրանք այդ խմբից ստացան ուղերձ, որտեղ կա ապագայի ճշմարտությունը, և վախեցան նրանցից, ինչպես կարիճներից: Հիմա էլ լսում ենք բարբաջանքներ նախկին կուսակցական ընկերներից, թեև ասում են դաշնակցականները նախկին չեն լինում»:

Հոգեբանը վստահ է, որ մեր երկրում մի օր Ժիրայր Սեֆիլյանի անվան դպրոց կբացեն: «Մեր ազգային բնավորությունն է չէ՞ գնա մեռի, արի սիրեմ, քանի մարդը կենդանի է, պիտի հալածել»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Թրավիս says:

    այն անձիքը որ, տառացիորեն՝ բացարձակ պաշտամունք ունեն Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ, իսկապես չեն տեսնում, չգիտեն եւ բնաւ չեն հասկանում թէ, ներկայիս, ինչ աստիճանի յուսախաբություն, հակակրանք, եւ մինչեւ իսկ՝պժգանք կա հայության մէջ, լայնատարած մասշտաբով, նրա հանդեպ. անցյալի վաստակը ոչ մի ձեւով չի կարող արդարացնել նրա վերջին տարիների վարքագիծը, այլ ընդհակառակն՝ զերոյի է իջեցնում այդ հնամաշ կապիտալը. անոնք որ զինք սիրում են, պիտի որ այս ասեն ու բացատրեն իրեն, եւ ոչ թե զինք քաջալերեն, որ դեռ յաւելյալ վնաս բերի ինքն իրեն. ահա ձեզ մի քիչ խոկալու նյութ, պարոն հոգեբան Աշոտ Հակոբյան.

    • Սամվել says:

      Դիմում եմ Թրավիս says-ի մեկնաբանության հեղինակին:
      1.Այդ երբ և ինչպես եղավ երբ Դուք սկսեցիք խոսել ժողովրդի մեծամասնության /լայնատարած մասշտաբով/ կողմից:
      2.Շատ հետաքրքիր է,այդ որ վարքագծի համար է Ժիրայր Սեֆիլյանի վաստակը հավասարվել զերոյի,ուղղակի ապշած եմ, կամ էլ Ձեր պատկերացումներով ազգային հերոսը չի կարող հանդես գալ իր քաղացիական դիրքորոշումներով:
      3.Եվ վերջապես իչպես կարելի է մտածել, որ մարդու թողած գործը,ավանդը,արժեքները կարող են հնանալ և վերածվել հնամաշ կապիտալի,հետևաբար Ձեզ համար վաղուց արդի չեն Մոնթեն,Նժդեհը և այլն:
      -Խորհուրդ կտամ խոսել բացառապես Ձեր անունից այլ ոչ ժողովրդի ,առավել ևս ժողովրդի մեծամասնության

  2. Աշոտ Հակոբյանի հառաչանքը

  3. Միանգամայն համամիտ եմ պրն. հակոբյանի հետ: Ի”նչպես կարելի է Ժիրայր Սեֆիլյանի` այդ ազնվագույն հայորդու մասին որևիցե բասական կարծիք հայտնել, որին ճանաչում է հոծ բազմություն: Բոլոր նրանք, ովքեր կփորձեն նման կարծիք հայտնել, ինքնալյուստրացիա են կատարում սեփկան ձեռքով, ԱՄՈԹ ՁԵԶ, ՀԱԶԱՐ ԱՄՈԹ(((((((((((((((

  4. Самвел says:

    Դիմում եմ Թրավիս says-ի մեկնաբանության հեղինակին: 1.Այդ երբ և ինչպես եղավ երբ Դուք սկսեցիք խոսել ժողովրդի մեծամասնության /լայնատարած մասշտաբով/ կողմից: 2.Շատ հետաքրքիր է,այդ որ վարքագծի համար է Ժիրայր Սեֆիլյանի վաստակը հավասարվել զերոյի,ուղղակի ապշած եմ, կամ էլ Ձեր պատկերացումներով ազգային հերոսը չի կարող հանդես գալ իր քաղացիական դիրքորոշումներով: 3.Եվ վերջապես իչպես կարելի է մտածել, որ մարդու թողած գործը,ավանդը,արժեքները կարող են հնանալ և վերածվել հնամաշ կապիտալի,հետևաբար Ձեզ համար վաղուց արդի չեն Մոնթեն,Նժդեհը և այլն: -Խորհուրդ կտամ խոսել բացառապես Ձեր անունից այլ ոչ ժողովրդի ,առավել ևս ժողովրդի մեծամասնության Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2015/04/10/560003/ © 1998 – 2015 Առավոտ – Լուրեր Հայաստանից

  5. Shushan says:

    Կեցցեկ, շաաաատ ճիշտ եք…

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930