Աժ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում հետեւյալ գրառումն է կատարել.
«Այսօր «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում այցելեցի քաղբանտարկյալներ Ժիրայր Սեֆիլյանին, Շանթ Հարությունյանին, Պավել Մանուկյանին, Վոլոդյա Ավետիսյանին, Վարուժան Ավետիսյանին, Վարդան Վարդանյանին:
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում այցելեցի քաղբանտարկյալներ Գարեգին Չուգասզյանին, Գեւորգ Սաֆարյանին, Վահե Մկրտչյանին, Արմեն Հովհաննիսյանին, Սեւակ Մնացականյանին, Լիպարիտ Պետրոսյանին, Հայկ Հարությունյանին, Ավետիս Ավետիսյանին, Ալեք Պողոսյանին, Ալբերտ Մարգարյանին:
Պավել Մանուկյանին խնդրեցի, հորդորեցի դադարեցնել հացադուլը: Մանուկյանը խոստացավ մտածել այդ մասին»: