Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Արցախը հայտնվել է ծանր վիճակում». Հայկ Խանումյան

Ապրիլ 10,2015 20:47

Մայիսի 3-ին Արցախի ընտրություններին մասնակցող «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանի դիտարկմամբ, Արցախի իշխանությունների վարած սխալ քաղաքականության արդյունքում ավելացել է աղքատությունը, պակասել մարդկանց եկամուտները, ավելացել պարտքերը:

«Հարկային կոշտ քաղաքականության պատճառով փակվել են փոքր ու միջին բազմաթիվ բիզնեսներ: Պետական բյուջեն դարձել է իշխանության մեջ գտնվող մի խումբ մարդկանց հարստացման միջոց: Մեր գյուղերը մնում են թերզարգացած, տնտեսությունը չի աշխուժանում, համատարած խախտվում են մարդկանց իրավունքները»,- ասաց Հայկ Խանումյանը:

Ըստ նրա, տնտեսական սխալ քաղաքականության պատճառով Արցախը հայտնվել է ծանր վիճակում, երբ կառավարությունը չի կարողանում նույնիսկ ժամանակին կենսաթոշակներն ու աշխատավարձերը վճարել. «Կանգնած ենք լուրջ ֆինանսատնտեսական ճգնաժամի առջեւ, պակասել են մեր եկամուտները, ավելացել՝ պարտքերը»:

Նույն կուսակցության պատգամավորի թեկնածու Վլադիմիր Դոլուխանյանն էլ թերահավատներին, թե իշխանափոխությունը ոչինչ չի փոխի, վստահեցնում է՝ փոփոխություններ հաստատ կլինեն:

«Հասարակության մեծ բավականին մեծ տարածում է ստացել այն կարծիքը, թե յուրաքանչյուր իշխանություն էլ փորձելու է իր դիրքն ու պաշտոնը օգտագործել սեփական կամ ներխմբակային շահերը բավարարելու համար… այդ տեսակետը տարածված է, քանի որ Արցախում ժամանակ առ ժամանակ կատարվում է իշխանությունների հերթափոխ, բայց պահպանվում է հին կառուցակարգային դասավորվածությունը: Բնական է՝ իշխանության ճյուղերի իրական բաժանման ու փոխադարձ վերահսկողության բացակայության պայմաններում նույնիսկ ամենաազնիվ կուսակցությունն ու գործիչները կարող են հրապուրվել ընձեռված հնարավորություններով, հետին պլան մղել ազգային շահի առաջնայնության սկզբունքը»,-կարծում է պատգամավորի թեկնածուն:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930