Լրահոս
Օրվա լրահոսը

Պետական կառույցների և ՏԻՄ-երի կողմից «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված դրույթների պահպանումը ըստ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի

Ապրիլ 10,2015 20:13

2014 թվականի տվյալների 2014 թվականին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ընդհանուր թվով 265 տեղեկատվության հարցումներ է ուղարկել պետական կառույցներին և ՏԻՄ-երին: Նշված հարցումների 203-ին կամ ընդհանուր հարցումների 77%-ին պետական և ՏԻՄ մարմինները պատասխանել են ժամանակին, 55-ին կամ 21%-ին՝ պատասխանել են ուշացած և 7-ին կամ 3%-ին՝ պատասխան չի տրվել: Սույն քանակական ցուցանիշներ փաստում են, որ պետական մարմինները հիմնականում ժամանակին են պատասխանում ուղարկված հարցումներին:

Միևնույն ժամանակ, յուրաքանչյուր 5 հարցումներից մեկին ուշ է պատասխանվում: Այսպիսով, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից ուղարկված հարցումներին պատասխաններից ելնելով կարելի է եզրակացնել, որ պետական կառույցների և ՏԻՄ-երի կողմից «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի և Մարդու իրավունքների Եվրոպական կոնվեկցիայի 10-րդ հոդվածի դրույթները մասամբ են պահպանվել:

Ըստ այդմ՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակն առանձնացնում է ամենաբարեխիղճ և ոչ բարեխիղճ պատասխանող կառույցներին: Հարցումներին ամենաբարեխիղճը պատասխանել է ՀՀ ոստիկանությունը և նրա ստորաբաժանումները՝ 43 հարցումներից միայն 9-ն է եղել ուշացված: Անբարեխիղճ պատասխանող կառույցներից առանձնանում է ՀՀ Պաշտպանության նախարարությունը՝ 19 հարցումներից միայն 2-ին պատասխանելով ժամանակին, 15-ին պատասխանելով ուշացումով, և 2 հարցման նախարարության կողմից պատասխան չի տրվել:

Տեղեկանքն ամբողջությամբ կարող եք տեսնել այստեղ:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930