Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Խուժան մեղադրանք են առաջադրել…»

Ապրիլ 10,2015 19:20

Այսօր ՀՀ քննչական կոմիտեն  ՀՀ Քրեական օրենսգրքի  235-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ «Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որը պատժվում է կալանքով` առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով»  մեղադրանք առաջադրեց Հիմնադիր խորհրդարանի  Շիրակի մարզային կառույցի պատասխանատու Արամ Հակոբյանին (լուսանկարում):

Նշենք, որ նրան  առաջադրված մեղադրանքը զարմանքով  է ընդունվել այս մարզի բնակիչներից շատերի կողմից. նռնակը, որի համար ձերբակալել ու մեղադրանք են առաջադրել Արամ Հակոբյանին, հայտնաբերվել է ոչ թե Հիմնադիր խորհրդարանի  պատասխանատուի տան կտուրից, այլ նրա հորեղբոր:

Արամ Հակոբյանի  ընկերը՝ նախկին դաշնակցական հոգեբան Աշոտ Հակոբյանն  Aravot.am-ի  հետ զրույցում վրդովված ասաց. «Ես կասեմ, որ Արամին առաջադրվել է խուժան մեղադրանք, այս նույնը բնականաբար չէին կարող առաջադրել Ժիրոյին կամ Պավլիկին, եթե նրանց առաջադրեին, շատ պրիմիտիվ կլիներ: Արամի պարագայում երևի թե մտածել են ռայոնի գործիչ է, կարելի է գրպանը կամ տան կտուրին մի բան գցել ու  գլխին գործ սարքել… Ես ուղղակի բառեր չեմ գտնում կատարվածը  որակավորելու համար»:

Նա տեղեկացրեց, որ Արամ Հակոբյանը ապրում է դեղերից կախված վիճակում, նրա գլուխը վիրահատված է, վիրահատված է նաև ստամոքսը, արյան ճնշումը սարսափելի բարձր է: Նա նաև ասաց, որ Արամ Հակոբյանը Գյումրու Անի թաղամասում գտնվող օլիմպիական մարզական բարձրագույն վարպետության դպրոցի փոխտնօրենն է: Արամ Հակոբյանի որդին ՝ Ռոբերտը,  ևս հաստատեց, որ իր հոր առողջական վիճակը նորմալ չէ, նա պատերազմից հետո 5  ծանր վիրահատություններ է  տարել:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930