Լրահոս
Օրվա լրահոսը

Կարինե Դանիելյան. «Խորը էտը սխալ է, բայց որ էտը անհրաժեշտ է, փաստ է»

Ապրիլ 10,2015 18:56

Երեւանի մի խումբ քաղաքացիներ դժգոհում են մինչեւ Երեւանում մինչեւ ապրիլի 15-ը կատարվող էտից՝ պատճառաբանելով, թե խորը էտ է կատարվում: Քաղաքացիները ստորագրահավաք են կազմակերպել եւ ցանկանում են իրենց դժգոհությունները նամակի տեսքով ներկայացնել Երեւանի քաղաքապետարան:

Այս մասին Aravot.am-ը զրուցեց բնապահպան Կարինե Դանիլեյանի հետ: Նա ասաց, որ ուշադրություն է դարձել միայն Կառավարության շենքի շրջակայքի ծառերի վրա, որոնք շատ ճիշտ են էտված. Ոչ միայն բունն են թողել, այլ նաեւ՝ 3-4 ճյուղ: Սակայն, նա հավելեց, որ Երեւանի այլ վարչական շրջաններից ահազանգ է ստացել, որ ճյուղեր չեն թողնում եւ հիմքից կտրում են. «Այդ աստիճանի խորը էտը սխալ է, բայց որ էտը անհրաժեշտ է, փաստ է»:

Կարինե Դանիելյանը նշեց, որ խորը էտի արդյունքում ծառը կարող է էլ ընդհանրապես չարթնանալ. «Խորը էտի արդյունքում երկար տարիներ կարող է տեւել, որ ծառը ծառի տեսք ստանա: Իսկ եթե իրենք թողնում են մի քանի ճյուղ, հետո տեսնում ենք, որ 1 տարի կիսականաչ են, հաջորդ տարի արդեն լրիվ կանաչ ծառեր են: Այդ պատճառով՝ մենք միշտ պահանջում ենք, որ գերխորը էտը չանեն»:

Տիկին Դանիելյանը մեզ հայտնեց, որ խոսել է կանաչապատման վարչության ներկայացուցիչի հետ. «Ինձ հայտնել են, որ իրենք արել են այնպես, ինչպես մենք միշտ պայմանավորվել ենք: Օրինակ՝ Թումանյան փողոցի ծառերը անցած եւ նախանցած տարիներին էտեցին, շատ դժգոհում էին, բայց հիմա ծառերը նորմալ, կանաչ կանգնած են»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930