Լրահոս
Օրվա լրահոսը

«Գոնե գիտակցո՞ւմ եք՝ Քիմ Քարդաշյանը քանի հարյուր միլիոն դոլարի օգուտ տվեց Հայաստանի Հանրապետությանը»

Ապրիլ 10,2015 18:25

Aravot.am-ի հետ զրույցում քաղաքագետ Գագիկ Համբարյանն, անդրադառնալով Քիմ Քարդաշյանի Հայաստան կատարած այցին ու նրա շուրջ բարձրացված աղմուկին, ասաց.

«Ես զարմանում եմ էն մարդկանց վրա, որոնք լինելով բարոյականությունից շատ հեռու և զուրկ՝ ավելորդ բաներ են զազրախոսում և վայրահաչում Քիմ Քարդաշյանի հասցեին: Հիմա այդ կինը ամերիկյան ամենաճանաչված ռեալիթի շոուի տեր ու տիրականն է: Ինքն ամերիկյան մեդիա աշխարհի բարձրակարգ, վիփ պերսոնաների մեջ ճանաչված անձ է: Հիմա այդ անձը որոշել է գալ Հայաստան և, կոպիտ ասած, իր դեմքով PR անել Հայաստանի Հանրապետությունը: Դուք պատկերացնո՞ւմ եք Հայաստանի իշխանությունները քանի հարյուր միլիոն դոլար պիտի ծախսեին, որ Հայաստանի և հայոց ցեղասպանության մասին նյութեր հրապարակեին եվրոպական, ամերիկյան և այլ մայրացամաքների մամուլներում:

Քիմ Քարդաշյանի այցի 3 օրերի ընթացքում միջազգային համարյա թե բոլոր ճանաչված լրատվամիջոցները, թաբլոիդները, էլեկտրոնային կայքերը անդրադարձել են Քիմ Քարդաշյանի այցին՝ միևնույն ժամանակ անդրադարձ կատարելով թե՛ Հայաստանի պատմությանը, թե՛ հայոց ցեղասպանությանը: Ի՞նչ վատ է դա, մեկ էլ լսում ես ՝Քիմ Քարդաշյանը գալիս է Հայաստան, որպեսզի ինքն իրեն PR անի: Սահմանափակ ուղեղ ունեն էն մարդիկ, որոնք մտածում են, թե Քիմ Քարդաշյանը գալիս է իրեն PR անելու համար: Քարդաշյանը կարող էր գնալ Իբիցա կղզի, գնալ Կանարյան կղզիներ, Հավայան կղզիներ, մի հատ ելներ ծովափ, դա հերիք էր իրեն PR անելու համար: Դուք գիտե՞ք ինքը քանի միլիոն հետևորդներ ունի ֆեյսբուքում, թվիթերում և այլ սոցիալական կայքերում: Իր հետևորդների թիվը 80 միլիոնից անց է»:

Ըստ քաղաքագետի, միայն այն հանգամանքը, որ Քիմ Քարդաշյանի այցից թուրքական ու ադրբեջանական մամուլը ջղաձգումների մեջ է՝ արդեն իսկ ուրախացնող հանգամանք է: «Միայն թե զարմանալի է, որ մենք այդ տիկնոջ հասցեին ասում ենք այն, ինչ որ ասում են թուրքերը: Ասենք , թե էդ աղջիկը տկլոր է նկարվել ժամանակին կամ նկարվել է «Փլեյբոյում», դուք գիտե՞ք «Փլեյբոյում» քանի հազար դեմքեր են նկարվել: Հիմա ասել, թե նրանք անբարո՞ են: Քիմ Քարդաշյանի համար Հայաստան են ժամանել հարյուրավոր լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Ուզում են, թե չեն ուզում ոմանք, այսպես ասած ինքնակոչ բարոյականության օմբուդսմենները՝ Քիմ Քարդաշյանին աշխարհում ավելի շատ մարդ գիտի, քան Հայաստանի Հանրապետություն անունով երկրին: Ցավով եմ ասում, բայց փաստ է: Մենք հայոց ցեղասպանության միջազգայնացման համար ամեն ինչ պետք է անենք, որ նույն Շերիլին Լա Պիեր Սարգիսյանը՝ հանրահայտ Շերը գա Հայաստան, Շառլ Ազնավուրը գա լրատվամիջոցների ներկայացուցիչներով, Իրինա Սարգսյանը գար, որը Իրինա Ալեգրովա անունով է հայտնի, որպեսզի ռուսական մամուլն էլ լցվեր այդ տեսակ լուրերով և հոդվածներով:

Պետք է պարտադրեինք, որ Ֆիլիպոս Գրիգորյանը, որ Ֆիլիպ Կիրկորով անվան տակ է հանդես գալիս, նա գար: Մենք մեր վիրավորանքը ցույց տվեցինք նրա, չակերտավոր ասած, բուլղարացի ազգությանը, բայց ամեն ինչ անում ենք, որ նրանք մեզանից հեռու մնան: Մինչդեռ մենք ամեն ինչ պետք է անենք, որ նրանց հետ բերենք, օգտագործենք՝ կոպիտ ասած: Մենք քանի միլիոն դոլար պիտի տայինք գերմանական «Բիլթ» ամսագրին, թող բացեն, տեսնեն, թե եվրոպական ինչ հանրաճանաչ լրատվամիջոցներ են անդրադարձել Քիմ Քարդաշյանի գալուն: «Նյու Յորք Թայմսում» մի փոքր հոդված գրելու համար 3-4 միլիոն դոլար փող են տալիս, դուք պատկերացնո՞ւմ եք Ադրբեջանը միլիոններ է տրամադրում, դուք տեսնում եք «Եվրոնյուսով», Սի Էն Էն-ով Ադրբեջանի գովազդները: Մենք առանց որևիցե գումար ծախսելու Քիմ Քարդաշյանով լրացնում ենք այդ բացը.. Մենք այդքան գումար չունենք, այսինքն ունենք, մեր հարուստները չգիտեն, որ երկիրը գովազդներով է հաջողության հասնում»:

Քաղաքագետը մեկ անգամ ևս կրկնեց, որ չպիտի հայ հայտնիներին վանել: «Քիմ Քարդաշյանին անվանում են պոռնոաստղ միայն այն բանի համար, որ մի անգամ լուսանկարներ կամ տեսանյութ է գցած եղել, իրենք երևի իսկական պոռնոաստղերին չգիտեն: Հանրաճանաչ իտալացի պոռնոաստղ Չիչոլինան, որը համապատասխան ժանրի ֆիլմերի ամենակարկառուն դեմքերից էր, իտալական պառլամենտի պատգամավոր է եղել: Հիմա բերեք ասեք, թե Իտալիան անբարոյականների պետություն է, որովհետև պառլամենտում նստած են անբարոյականներ և պոռնոինդուստրիայի դեմքեր: Այսպիսի բազմաթիվ օրինակներ կարող ենք բերել, չի կարելի մարդուն անպատվել, վիրավորել, մենք դրանով վանում ենք:

Իհարկե, ես շատ ուրախ կլինեի, որ Հայաստանի Հանրապետությունն այնքան հզոր լիներ, ֆինանսական կարողություններ ունենար, որ մեր երկիրը ճանաչեին Գառնիով, Գեղարդով, մեր մյուս պատմական հուշարձաններով կամ արժեքներով, բայց ոչ… Հայաստանի Հանրապետությունը ճանաչում են մեծամասամբ իր Սփյուռքով՝ Շառլ Ազնավուրով, Անրի Վերնոյով, ԱՄՆ-ում Ջորջ Դոքմեջյանով, որը եղել է Կալիֆորնիայի նահանգապետ: Եթե մեր ազգին ճանաչում են անհատներով, մենք չպիտի ցեխ շպրտենք նրանց վրա: Մենք պիտի ընդունենք, որ ունենք աշխարհահռչակ շանսիոնե և ունենք աշխարհահռչակ մեդիա դեմք: Ինչո՞ւ ենք հիշում, որ Քիմ Քարդաշյանը տկլոր է նկարահանվել, բայց ինչո՞ւ չենք ընդունում, որ Քիմ Քարդաշյանի ռեալիթի շոուն Օփրա Ուինֆրիի շուոից հետո Ամերիկայում երկրորդ տեղն է զբաղեցնում»:

Լուսանկարը` Մհեր Վերանյանի

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (15)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Ես երեկ մոտ 1 ժամ նայեցի. աշխարհի անչա՛փ շատ թվով մամուլ (այդ թվում ամենահեղինակավոր) անդրադարձել են այս այցին ու Հայաստանի պատմությանն ու Եղեռնին: Թե ամենաբարձր մեդալին արժանի մեկը կա, դա հենց Քիմն է:

    Իսկ իրեն «պոռնոաստղ» անվանողները այլասերվա՛ծ ռուսամոլներ են: ԵԹԵ նույնիսկ ինքը «պոռնոաստղ» լիներ, հա՛յը սա բարձրաձայն պիտի ասի, որ ի՞նչ շահի: ՀՈԳՈՎ պոռնոստղերին նայեք. լիքն են ՀՀ և ԼՂՀ իշխանական կլանում:

  2. Թրավիս says:

    բաղդատականների շարքը անվերջանալի է, սակայն մի հատ ել յիշենք թէ Թուրքիոյ նախագահը եկաւ Երեւան եւ Հայաստանի Նախագահին հետ ֆուտբոլի խաղ դիտեցին զվարճաբար… սա կինը հանգիստ թողեցէք… պատկան շրջանակներում, մեզի համար չափազանց օգտակար է իր այցը Հայաստան… իսկ կարելի է ասել՝ աւելի տպաւորիչ է ամուսնոյն ներկայութիւնը իր կողքին… բարձր մակարդակի արվեստագետ մարդ է, եւ անհրաժեշտ է զինք եւս գոհ պահել… բացառիկ ճիգերի կարիքը չկա, բաւարար է որ ցուցաբերենք մեր աւանդական հիւրընկալության ոգին, եւ արդեն ամեն բան լաւ կը լինի

  3. Գալուստ Ենոքյան says:

    Իմ կարծիքով հարգելի քաղաքագետը մի փոքր գերագնահատել է Քարդաշյան ընտանիքի այցի «բարձրացրած աղմուկի» արժեքը «արեվմուտքում»..ես իհարկե «բարոյականության» ջատագովներից չեմ, բայց կարծում եմ որ .«արեվմտյան» հասարակության այն մասին որոնց կհետաքրքրի Հայոց Ցեղասպանության իրողությունը, չեմ կարծում որ ուշադրություն կդարձնի Քարդաշյան ընտանիքի այցի մանրամասներին…իսկ այն մասը որոնց հետաքրքրում է Քարդաշյան ընտանիքը…չեմ կարծում որ նույնիսկ «ցեղասպանություն» բառին ծանոթ են …երեկ ես ամերիկյան CNBC բիզնես կայանից արդեն լսցի Քարդաշյան ընտանիքի Հայաստան այցելության մասին կատակներ…Կարծում եմ եթե Քիմի ամուսինը մենակ գար Հայաստան ավելի դրական արժեք կլիներ , քանզի նա իսկապես հիանալի երգահան, եվ երգիչ է որը նույնիսկ գործակցում է Փոլ Մաքարթնիի հետ…

    • ԱՐՄԵՆ says:

      CNBC բիզնես կայանը գիտե ցեղասպանություն եզրը ? Հիմա ինչ անենք, որ Քիմի հետ չգար

      ամուսինը, այլ առանձին…

  4. Artur says:

    Բրավո Գագիկ !!!

  5. Քիչ թերություն ունեինք, բամբասկոտ ազգի անուն էլ հանեցինք: Եթե Քիմի անցյալը քրքրողների տակը նայենք, վախենամ էլ ոչ մի բանի չհավատանք: Նախ ախպարները եկան, հետո բաքվեցիք մեր առօրյան փչացրեցին, հիմա էլ ամեն տեսակ չգիտեմ ով է գալիս, մեզ խայտառակում: Ու էս ամենով նախ մեր նկարագիրն է աղճատվում, ու դրա դեմն առնող չկա:

  6. Սիրում ենք բողոքել ու մարդկանց վրա ցեխ շպրտել.Էդ գրողները գոնե իրենց հետ պիտի անկեղծ լինեն ու խոստովանեն,որ ինչ արեց Քիմն Հայաստանի համար իրենք նույնիսկ իրենց երազներում չեն կարող անեն…հերիք է էլի,չարությունն ու նախանձը չորացրել է ձեր հոգիները…

  7. Դավիթ says:

    Միանշանակ համամիտ եմ: Ետպես մեծ մեծ միայն խոսում են նախանձները ովքեր մի կոպեկի ոքուտ չեն տվել ես երկրին, առավել ասած միայն լկտիությամբ են զբաղված: Ու եթե Քիմը ” “անբարոյական է”, ինչքան անբարոյական քաղաքական գործիչներ կան որ ամեն որ ամեն օր բռնաբարում են ես ժողովրդին հասցնելով չքավորության եզրին:Ու եթե լրիվ անկեղծ խոսենք մենակ Քիմը ավելի հղոր ա քան ես ամբողջ կառավարությունը իրա ամենինչով :

  8. Maria says:

    Excellent article! !! Bravo, I agree! !!!!

  9. Suren Hakobyan says:

    ուզում էիք ասել թե քանի միլիոն դոլար հիմա շատերը կդնեն իրանց գրպանները հիմնավորելով, որ ուրիշ երկների մեդիաներին են վճարել:

  10. Astine Zadourian says:

    Thank you for the article. Very well said! Only very important work experiences are missing from Kim’s resume. Would you please spend more time and write in article covering Kim’s entire work experiences—working for her dad’s law Office, for woman movie stars, opening her DASH fashion shop in New York and forget responding people’s negative comments about her past which is very much exaggerated. For young women in the USA she is fashion Goddess. When you enter SEARS store you see the sisters’ pictures all over the place. That’s what you people must concentrate and talk about.

  11. Atshak says:

    ինչ մեղք են անաստվածները
    փողից ու ՓԻ- ԱՌից բացի այլ սչբություն չունեք աշխարհում
    նստած մեր պապերի անթաղ ոսկոռների վրա ՓԻ- ԱՌ-ով եք զբաղվում.

    Ոչինչ չի մոռացվում, Ոչոք չի մոռացվում –

    • Galatea says:

      Դե դու նստի ու ողբա:

    • ԱՐՄԵՆ says:

      Անգամ քննարկելն է ծիծաղելի, ՓԻ – ԱՌ -ը պետք է ու դա անգամ քննարկելու ու բարձրաձայնելու չէ, սակայն քո դեպքում բարձրաձայնելն ու բացահայտելն էլ օգուտ չի տալիս:
      Խելոք քայլ մտածի, որը կտանի խնդրի լուծման, հետո հիմնավորի ու ապացուցի, մենք էլ
      քո բարոյական քայլերի շարքը տեսնելով ՓԻ – ԱՌ – ներից կհրաժավենք: Դե քեզ տեսնեմ, փնթփնթալը ամենահեշտ բանն է….

  12. Atshak says:

    ժողովուրդն ասում ա, ավելի լավ ա շանը վախացնես, քան սատկացնես 😀

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930