ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Ավստրիա կատարած աշխատանքային այցի շրջանակում մասնակցել է Ֆրանց Վերֆելի ծննդյան 125-ամյակին նվիրված միջոցառմանը, որը ՀՀ դեսպանատան նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ավստրիայի Ազգային Գրադարանում:
ՀՀ ԿԳ նախարարը հանդես է եկել ելույթով, որտեղ մասնավորապես, անդրադարձել է Ֆ. Վերֆելի գրական ժառանգությանը և շեշտել նրա մեծագույն ավանդը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և ժխտողականության դատապարտման գործում: Ա. Աշոտյանը ՀՀ կրթության և գիտության նախարարության անունից Ավստրիայի Ազգային գրադարանին է փոխանցել Հայաստանի պատմությանը և մշակույթին նվիրված գրքեր:
Միջոցառմանը մասնակցել են Ավստրիայի մտավորականներ, դեսպաններ, գիտնականներ և հայ համայնքի ներկայացուցիչներ:
ՀՀ կրթության և գիտության նախարարություն