Լրահոս
Օրվա լրահոսը

Քարդաշյանները հողատարածք են նվեր ստացել Վահագնի թաղամասում. 1in.am

Ապրիլ 10,2015 16:42

Քարդաշյանների ընտանիքը հողատարածք է նվեր ստացել Վահագնի թաղամասում: Այս մասին հավաստող փաստաթուղթը սոցցանցերի իր օգտահաշիվներում տեղադրել է Քիմ Քարդաշյանի քույրը՝ Քլոե Քարդաշյանը:

«Հովնանյանների երազանքն է, որպեսզի աշխարհով մեկ սփռված յուրաքանչյուր հայ իր տունն ունենա հայրենիքում: «Հովնանյան ինթերնեյլշնլ»-ը խթանում է այս գործընթացը, խրախուսում բացահայտել հայրենիքն ու ներդրում ունենալ նրա զարգացման գործում:

Վահագն Հովնանյանը, որը Վահագնի թաղամասի սեփականատերն է, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը՝ մեծ ոգևորությամբ նշելով, որ այդ քայլով ցանկություն ունեն Քարդաշյաններին կապել Հայաստանի հետ: «Կուզենք, որ իրենք էլ կապ ունենան Հայաստանի հետ: Ամենաամուր կապը հողի կապն է: Ինչպես որ մարդ կնքվում է մեռոնով, սա էլ մի ուրիշ տեսակ մեռոն է, որն իր ձևով է օրհնում նրանց: Ուզում եմ, որ իրենք հպարտանան, որ հող ունեն Հայաստանում»,- ասաց գործարարը:

Հովնանյանն ասաց, որ Քարդաշյաններին հող նվիրելով՝ ցանկություն չունի նրանց գաղափար տալ, ուղղորդել, որ վերադառնան հայրենիք, պարզապես ցանկանում է, որ նրանք այստեղ տուն կառուցեն ու այստեղ իրենց օտար չզգան: «Նրանք աշխարհահռչակ մարդիկ են, իրենց գալով արդեն այդքան մեծ օգուտ բերեցին երկրին: Դա հրաշալի գաղափար էր, և հիմա ամբողջ աշխարհը գիտի Հայաստանը, և գիտի, որ նրանք կապ ունեն Հայաստանի հետ»,- հավելեց Հովնանյանը:

Հովնանյանը նշեց, որ իրենք հողատարածք են նվիրել և ոչ թե բնակարան, որ Քարդաշյանները իրենց ճաշակով տուն կառուցեն: «Իրենց ուզած տունը կարող են կառուցել»,- եզրափակեց գործարարը։

Նյութի մանրամասները կարդացեք 1in.am-ի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930