Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ն առաջարկում է ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ԱԺ հանձնաժողովի եզրակացությունը ուղարկել ՀՀ դատախազություն

Ապրիլ 10,2015 16:28

Գազամատակարարման բնագավառում հայտնաբերված չարաշահումների և Հայաստանի Հանրապետությունում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ -ի կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագնի իջեցմանն ուղղված միջոցառումների մասին

Հիմք ընդունելով ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող  Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի՝ 2015թ.-ի ապրիլի 07 – 09-ի նիստերի ընթացքում ներկայացված զեկուցում – եզրակացությունը, ինչպես նաեւ եզրակացության քննարկման ընթացքում հրապարակված հատուկ կարծիքները, նյութերը եւ տեղեկանքները,

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 62-րդ և 73-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 1-ին և 22-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը

ՈՐՈՇՈՒՄ Է՝

1.      ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող  Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունը ուղարկել ՀՀ դատախազություն՝ դրանում տեղ գտած չարաշահումների փաստերով քրեական հետապնդում հարուցելու և մեղավորներին պատժելու նպատակով:

2.      Առաջարկել ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ ուսումնասիրել ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող  Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի եզրակացության մեջ, հատուկ կարծիքներում տեղ գտած բացթողումների, թերությունների փաստերը, երկշաբաթյա ժամկետում մշակել և Ազգային ժողով ներկայացնել դրանց վերացմանն, այդ թվում՝ սակագների նվազեցման, կորուստների կրճատմանն ուղղված միջոցառումների ծրագիր, ինչպես նաև այդ միջոցառումները ներառել հանձնաժողովի 2016թ.-ի գործունեության ծրագրում:

 

Ազգային ժողովի  պատգամավորներ՝

 

Լեւոն Զուրաբյան

 

Արամ Մանուկյան

 

Ստեփան Դեմիրճյան

 

Լյուդմիլա Սարգսյան

 

Գագիկ Ջհանգիրյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930