Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Զաքարյան. «Անպայման պետք է բողոքարկենք ՀԽ անդամների խափանման միջոցի մասին դատարանի որոշումը»

Ապրիլ 10,2015 16:11

Հիմնադիր խորհրդարանի ձերբակալված անդամներին՝ Ժիրայր Սեֆիլյանին, Գարեգին Չուգասզյանին, Վարուժան Ավետիսյանին, Պավլիկ Մանուկյանին  եւ Գեւորգ Սաֆարյանին դատարանը որպես խափանման միջոց է ընդունել երկամսյա կալանքը:

Aravot.am-ի հետ զրույցում փաստաբան Արա Զաքարյանն ասաց, որ իրենք անպայման պետք է բողոքարկեն խափանման միջոցի մասին դատարանի այդ որոշումը:

Արա Զաքարյանը պաշտպանել է նաեւ պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի շահերը: Հետաքրքրվեցինք, թե նա հնարավոր է համարո՞ւմ, որ Հիմնադիր խորհրդարանի 5 անդամների այս գործը նույն հունով գնա, ինչ Վոլոդյա Ավետիսյանինը, նա պատասխանեց. «Բնականաբար, այս գործը եւս քաղաքական գործ է, իսկ բոլորիս էլ քաջ հայտնի է, որ մեր դատարանները պարզապես քաղաքական համատեքստ ունեցող քրեական գործերում չեն կարողանում արդարադատություն իրականացնել, ուստի՝ այս հանգամանքը բարդացնում է գործը: Բայց մյուս կողմից ՝ ես կարծում եմ, որ իշխանության նպատակը տվյալ դեպքում մեկն է՝ ուղղակի թույլ չտալ, որպեսզի Ժիրայր Սեֆիլյանը իր համախոհների հետ միասին ապրիլի 24-ին միջոցառում անցկացնի եւ  այդ միջոցառման ընթացքում իր դժգոհությունները հասարակությանը ներկայացնի: Չեմ բացառում, որ որոշ ժամանակ  հետո գործով ցույց տան, որ տվյալ դեպքում բավարար հիմքեր չկան գործը դատարան ուղարկելու համար»:

Ապրիլի 9-ին Հիմնադիր խորհրդարանի ձերբակալված 5 անդամներին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 225 հոդվածի 1-ին մասի՝ զանգվածային անկարգություններ նախապատրաստելու հատկանիշով:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930