Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Հակոբյան. «3 քաղաքական ուժերի համագործակցությունն արդեն ավարտվել է»

Ապրիլ 10,2015 15:46

ԱԺ վերջին քառօրյա նիստերի ընթացքում քննարկվեց գազի հանձնաժողովի զեկույցը: Հանձնաժողովի աշխատանքների մասին եռյակի անդամները հակասական կարծիքներ էին հայտնում: ԲՀԿ-ն ասաց, որ հանձնաժողովը շատ լավ է աշխատել, նույնիսկ Միքայել Մելքումյանը քննադատեց հանձնաժողովը վատաբանողներին: ՀԱԿ-ն ասաց, որ չեն  ստացել այն արդյունքը, ինչ ուզում էին ստանալ, իսկ «Ժառանգությունը» հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի չարչարանքին ապաշխարանք մաղթեց ու գոհունակություն հայտնեց նրան:

Aravot.am-ի հարցին՝ Եռյակն այլեւս խորհրդարանական համագործակցության չի՞ գնում, չկա՞ կոնսենսուս՝ Ռուբեն Հակոբյանը պատասխանեց. «ՀԱԿ-ի գնահատականները ինձ մոտ չեն ճշտվում, իրենք ունեն իրենց տեսակետը: Բայց ոչ թե ավելի շատ խոսվում էր վատ աշխատանքի մասին, այլ, իմ կարծիքով, հիմնական շեշտադրումը վատ արդյունքի մասին է: Ես ունենալով հատուկ կարծիք, գտնում եմ, որ բավականին արդյունավետ աշխատել է հանձնաժողովը եւ ես դրական եմ գնահատում աշխատանքը: Հաղորդման մեջ բավականին մեծ ծավալի քրեական փաստեր կան, եւ նրանք, ովքեր ուզում են շարունակել, կարող են այդ փաստերը ուղարկել պատկան մարմիններին: Այլ բան է գնահատականը: Օրինակ, իմ գնահատականները քաղաքական էին, ՀԱԿ-ի գնահատականը այլ էր, ԲՀԿ-ինը՝ այլ: Ես նորմալ եմ գտնում դա»:

Մեր հարցին՝ չկա՞ այլեւս կոնսենսուս՝ նա պատասխանեց. «Չի կարող լինել, որովհետեւ քաղաքական գնահատական է դա այն առումով, որ յուրաքանչյուրն իր քաղաքական շեշտադրումն է անում»:

Չի՞ լինելու այլեւս եռյակի միջեւ խորհրդարանական համագործակցություն՝ Ռուբեն Հակոբյանը պատասխանեց. «Հասկանալի է, որ 3 քաղաքական ուժերի համագործակցությունն արդեն ավարտվել է: Բայց դա չի ենթադրում, որ երբեք մենք այլեւս համագործակցության եզրեր չենք ունենա: Դա ոչ միայն եռյակին է վերաբերում, այլեւ հնգյակին, վեցյակին, նայած, թե օրակարգում ինչ հարցեր կլինեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930