Լրահոս
Օրվա լրահոսը

Հաշմանդամին կարգ չեն տալիս, դիմել է դատարան

Ապրիլ 10,2015 15:38

ՀՀ վարչական դատարանի դատավոր Մերի Համբարձումյանի վարույթում է գտնվում Ա. Հայրապետյանի վարչական գործը:

Ա. Հայրապետյանը ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության դեմ է:

Հայցվորը պահանջում է «Լևոն Հովհաննիսյանի անվան» սրտաբանական գիտահետազոտական ինստիտուտի կողմից տրված էպիկրիզում հաշմանդամության առկայությունը սահմանող վարչական ակտ ընդունել: Մեր տեղեկություններով, խոսքը հաշմանդամության 2-րդ խումբ տալու մասին է:
Դատարանի անցյալ տարվա դեկտեմբերի 16-ի որոշմամբ նշանակվել էր փորձաքննություն:

Այն պետք է անցկացներ ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության Երևանի թիվ 3 բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովը: Հետեւաբար, վարչական գործի վարույթը կասեցվել էր մինչև փորձաքննության ավարտը:

Դատարանը հաշվի առնելով այն հանգամանքը, որ վարչական գործի քննության և լուծման համար նշանակություն ունեցող որոշակի փաստերի հաստատման համար անհրաժեշտ են հատուկ մասնագիտական գիտելիքներ, անհրաժեշտ էր համարել փորձագետներին տալ հետեւյալ հարցերը.

Ա. Հայրապետյանի` «Լևոն Հովհաննիսյանի անվան» սրտաբանական ԳՀԻ-ի կողմից տրված էպիկրիզում նշված հիվանդությունների, վնաuվածքների հետևանքներով կամ արատներով պայմանավորված oրգանիզմի ֆունկցիաների կայուն արտահայտված խանգարմամբ առողջության խաթարումը (դրա առկայության դեպքում) հանգեցնո՞ւմ է, արդյոք, կենuագործունեության հետևյալ տեuակներից որևէ մեկի uահմանափակման կամ դրանց զուգորդման`ինքնաuպաuարկման ապահովման 2-րդ աuտիճանի ունակություն, տեղաշարժվելու 2-րդ աuտիճանի կարողություն, աշխատանքային գործունեությամբ զբաղվելու 3-րդ և 2-րդ աuտիճանների կարողություն, ուuումնառության 3-րդ և 2-րդ աuտիճանների կարողություն,  կողմնորոշվելու 2-րդ աuտիճանի կարողություն, հաղորդակցվելու 2-րդ աuտիճանի կարողություն, uեփական վարքը հuկելու 2-րդ աuտիճանի կարողություն։

Մարտի 4-ին դատարանը ստացել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության Երևանի թիվ 3 բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի 28.02.2015 թվականի թիվ 16 գրությունը, համաձայն որի՝ հանձնաժողովը տիկին Ա. Հայրապետյանին նամակով տեղեկացրել է ներկայանալու վայրի, ամսաթվի և ժամի մասին: Հայցվոր Հայրապետյանը չի ներկայացել, փորձաքննությունը չի իրականացվել:

Դատարանը վարչական գործի վարույթը կվերսկսի: Թե երբ, կտեղեկացնենք լրացուցիչ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Հ.Գ.– Վարչական դատարաններում քննվող գործերի գերակշիռ մասը կամ ոստիկանության, մասնավորապես, ճանապարհային ոստիկանության դեմ է, կամ բուժհիմնարկների:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930