Մայրաքաղաքն ավելի մաքուր և կանաչապատ դարձնելու նպատակով Երևանի քաղաքապետարանը ապրիլի 11-ին մայրաքաղաքի փողոցներում, բակային տարածքներում, այգիներում ու պուրակներում, ինչպես նաև ընդհանուր օգտագործման այլ տարածքներում կիրականացնի համաքաղաքային շաբաթօրյակի և ծառատունկի աշխատանքներ: Բոլորին հրավիրում ենք միանալ նախաձեռնությանն ու ակտիվորեն մասնակցել համաքաղաքային ծրագրին:
Քաղաքապետարանի կողմից կտրամադրվեն տնկիներ և անհրաժեշտ պարագաներ:
Երեւանի քաղաքապետարանի մամուլի քարտուղարություն