Լրահոս
Օրվա լրահոսը

Սան Պաուլոյի խորհրդարանը ապրիլի 24-ը հռչակեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր

Ապրիլ 10,2015 14:54

Ապրիլի 8-ին Բրազիլիայի ամենախոշոր նահանգը հանդիսացող Սան Պաուլոյի խորհրդարանն ընդունեց համար 1266/2014 բանաձևը, որով ապրիլի 24-ը հռչակվեց «Հայ ժողովրդի Ցեղասպանության ճանաչման և զոհերի հիշատակի օր»: Նախագիծը հեղինակել է նահանգային պատգամավոր Պեդրո Տոբիասը:

Տեղեկանք: Սան Պաուլո նահանգը ամենախոշորն է Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում, որի բնակիչների թիվը կազմում է 44 միլիոն մարդ, ինչը Բրազիլիայի ազգաբնակչության 20%-ն է: Նահանգի կազմում գործում են 645 մունիցիպալ կազմավորումներ: Սան Պաուլո նահանգը հանդիսանում է ամենախոշոր ադմինիստրատիվ միավորումը ամբողջ Հարավային Ամերիկայում: 

ԱԳՆ մամուլի հաղորդագրություն

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930