Լրահոս
Օրվա լրահոսը

Դատապարտյալ, ինչ կկամենաք ուտել

Ապրիլ 10,2015 14:42

Aravot.am-ի տեղեկություններով, քրեակատարողական հիմնարկներում մեծ քանակությամբ սննդամթերք է թափվում:

Դատապարտյալները դժգոհում են մի դեպքում սննդամթերքի վատորակ լինելուց, մի դեպքում էլ դա յուրահատուկ բողոքի ակցիա է՝ չսնվել պետության հաշվին, մի դեպքում էլ , ստանում են տնից իրենց հասանելիք հանձնուքները, որոնք բավարարում են նրանց պահանջմունքները:

Ինչ անել, որպեսզի սնունդը չթափվի, արդյոք, քրեակատարողական հիմնարկում կոնկրետ քայլեր արվում են:

Այս հարցին այսօր ՔԿՀ մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանը պատասխանեց. «Երեք ամիս է, կառավարության որոշման նախագիծն ուղարկվել է Արդարադատության նախարարություն, ինչն այժմ շրջանառության մեջ է: Ըստ նախագծի, կկարգավորվի ոլորտը, կբացառվեն այդ թվում սննդամթերքը թափելու դեպքերը»:

Ըստ մեր տեղեկությունների, առաջարկվել է, որ դատապարտյալին նախորդ օրը հարցնելու են, թե նրանք ինչ կցանկանան, որպեսզի պատրաստվի, նրանք ստորագրություն են տալու եւ կօգտվեն իրենց պատվիրած սննդամթերքից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930