Լրահոս
Օրվա լրահոսը

«Պիտի կարողանանք շնորհակալություն հայտնել Քիմ Քարդաշյանին, ոչ թե անցյալում բաներ փնտրենք». Նաիրա Զոհրաբյան

Ապրիլ 10,2015 14:35

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանն այսօր ԱԺ ճեպազրույցների վերջում, երբ լրագրողները բղավեցին՝ վա՜յ, Քիմ Քարդաշյանից մոռացանք հարցնել, նեղսրտեց. «Հա, այդ հարցը միայն ուրիշներին եք տալիս, չէ՞»:

Իսկ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Քիմ Քարդաշյանի՝ բավականին աղմուկ բարձրացրած այցին:

Նրա խոսքերով՝ «Ինձ համար հասկանալի չէ այն անառողջ աժիոտաժը, որն առաջացել է Քիմ Քարդաշյանի այցի հետ կապված: Ես հետեւում էի միջազգային մամուլին, եւ աշխարհի ամենահեղինակավոր պարբերականներին, որտեղ 3 նախադասություն տեղադրելու համար առնվազն ՀՀ իշխանությունները պիտի ծախսեին մի քանի հարյուր հազար եվրո: Եվ այդ տաբլոիդները արդեն քանի օր է, Քիմ Քարդաշյանի այցի կոնտեքստում անդրադառնում է Հայոց ցեղասպանության խնդրին: 77 մլն միայն այցելու է եղել Քիմ Քարդաշյանի էջը, որտեղ ինքը հստակ նշել է, թե որն է եղել իր բուն նպատակը Հայաստան այցելության»:

Ըստ Նաիրա Զոհրաբյանի, «Daily News»-ը հսկայական հոդված է տպագրել Հայոց ցեղասպանության վերաբերյալ՝ այդ ամենը կապելով Քիմ Քարդաշյանի այցի հետ. «Ինձ համար հասկանալի չեն այդ իրարամերժ գնահատականները՝ ինչու է եկել եւ ինչու չի եկել: Երբեւէ Հայոց ցեղասպանության մասին այսպիսի հսկայական անդրադարձ համաշխարհային լրջագույն պարբերականներում չի եղել: Եվ իր սոցցանցի 77 մլն այցելուն արդեն հսկայական թիվ է հասկանալու համար նրա նշանակությունը»:

Հարցին՝ այսինքն, նա ավելի՞ն է անում, քան ՀՀ իշխանությունն այս տարիների ընթացքում՝ Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Այնպես է ստացվել, որ այդ կինն ունի համաշխարհային ճանաչում եւ մենք պիտի կարողանանք շնորհակալություն հայտնել, ոչ թե դատապարտենք, նրա անցյալում ինչ-որ բաներ գտնենք եւ դա կապենք իրար հետ: Նրա այցի շնորհիվ հատկապես այս շրջանում այսպիսի արձագանքներ եղան միջազգային թիվ 1 պարբերականներում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մեր կանայք ավելի սթափ և հավասարակշռված են գնահատում Քիմի այցը, քան շատ ինքնահավան ու իրենց վարքով բարոյականության նորմեր սվաղող տղամարդիկ: երևի իրենց վեր ցցած քիթն է խանգարում շուրջը նայել:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930