Հայաստանի տնտեսությունը սնանկացման եզրին չէ: Այսօր պատասխանելով Aravot.am-ի հարցին, ասաց ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:
Հիշեցնենք, նման դիտարկում վերջերս հայտնել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: «Վերջին մեկ տարում Հայաստանի արտարժույթի պահուստների կրճատման դինամիկան ցանկացած տեքստից ավելի խոսուն է: Արտաքին պարտքը շարունակում է աճել՝ դրա կառուցվածքի վատթարացմամբ: Վերջին փոխառությունը՝ տարեկան 7,5 տոկոս եկամտաբերությամբ պարտատոմսերի տեղաբաշխման միջոցով, խոսում է մեր տնտեսության տխուր վիճակի մասին և ստեղծում է երկրի սնանկացման սպառնալիք: Հասկանում եմ, որ լավ կյանքից չէ, որ այդպես է արվում, բայց պարտքերի մեջ թաղվելն էլ ամենևին ելք չէ: Դրա հետ մեկտեղ, տնտեսական վիճակի արմատական փոփոխմանը ուղղված որևէ գործուն քայլ չի կատարվում»,-ասել էր նա:
ՀՀ արտաքին պարտքի ծավալները ՀՀԿ-ական պատգամավորը վտանգավոր չի համարում:
Մի քանի օրից լրանում է Հովիկ Աբրահամյանի՝ վարչապետի պաշտոնում պաշտոնավարման մեկ տարին: Պաշտոնը ստանձնելիս Հովիկ Աբրահամյանը խոստացավ ստվերը կրճատել, հավասար պայմաններ ստեղծել գործարարների համար: Իշխանական պատգամավորը տեսնում է այդ ուղղությամբ արված կառավարության քայլերը:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ