Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նիդերլանդների խորհրդարանը ճանաչում է ասորիների, հույների եւ հայերի ցեղասպանությունը. Aina

Ապրիլ 10,2015 13:54

Նիդերլանդների խորհրդարանը երեկ ընդունել է բանաձեւ, որը ճանաչում է Օսմանյան թուրքերի կողմից Առաջին համաշխարհային պատերազմում իրականացված ասորիների, հույների եւ հայերի ցեղասպանությունը: Բանաձեւը, ըստ Aina.org-ի, ներկայացրել է խորհրդարանի «Քրիստոնեական միություն» կուսակցության պատգամավոր Ջոել Վորդեւինդը:

Նշվում է, որ բանաձեւին մասնակցել են խորհրդարանի մի շարք կուսակցություններ: Բանաձեւին դեմ են եղել խորհրդարանի երկու թուրք անդամներ, բայց այն անցել է ձայների մեծամասնությամբ: «Այս շարժման նպատակը Հայոց ցեղասպանությունը ու ասորիների ցեղասպանությունը ճանաչելն եւ Թուրքիայի կառավարությանը Հայաստանի կառավարության հետ մերձեցնելն է»,- ասել է բանաձեւի հեղինակը:

Ջոել Վորդեւինդը նաեւ հավելել է, որ սա շատ կարեւոր ազդակ է Նիդերլանդների խորհրդարանի կողմից թուրքական կառավարությանը, անցյալում իր կատարածները ընդունելու համար: «Ես հույս ունեմ, որ վերջում սա կբերի երկու երկրների հաշտեցմանը եւ իրար ավելի լավ հասկանալուն»:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930