Ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանը ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված նոր տեսահոլովակ է թողարկել:
«Ժողովրդական «Դլե յաման» երգի տեսահոլովակը նկարեցի: Այն ժողովրդական, սիրային երգ է, բայց ձեռք բերեց համազգային ցավի, վշտի արտահայտություն»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց Թովմաս Պողոսյանը:
Նա նաեւ պատմեց, որ իր ղեկավարած «Սայաթ-Նովա» անսամբլը ապրիլի 12-ին Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված երեկո է կազմակերպել. «Կկատարենք ոգեկոչման ու հիշատակի երգեր անցյալի ու մեր օրերի աշուղների երգերից»:
Նրա խոսքով, համերգային այդ ծրագիրը նախատեսել են ներկայացնել նաեւ Ջավախքում, Արցախում ու Հայաստանի մարզերում:
Կարդացեք նաև
Անդրադառնալով Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին՝ աննախադեպ երեւույթ համարեց ցեղասպանության զոհերին, այդ թվում՝ Կոմիտաս վարդապետին սրբադասելու որոշումը:
«Բայց այս բոլոր հիշատակի արարողություններից առավել կարեւորը, մեր գերխնդիրը ազգովի միավորվել, միաբանվել, հզորանալն է, որ մեր դատը մենք բարձրացնենք, ոչ թե այս կամ այն միջազգային կազմակերպությանը խնդրենք»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ