Հոգեբան Սամվել Խուդոյանի խոսքով՝ խորհրդային մտածելակերպ է ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների առատությունը:
«Ծիծեռնակաբերդում պահակություն, եթե դրանք որեւէ արժեք չունեն: Ընդհակառակը, ամեն ինչ չափի մեջ պետք է լինի, հիմա բոլոր բուհերում, մանկապարտեզներում, դպրոցներում միջոցառումներ են: Անմոռուկներն ամենուրեք կպցնում են, երբ որ չափն անցնում են, այլեւս այդ վերաբերմունքը չի լինում ու հակառակ ռեակցիան է տալիս: Ամենեւին պետք չէ ղեկավարության աչքին լավը երեւալու համար աբսուրդ միջոցառումներ կազմակերպել, որոնք ավելի շատ արժեզրկում են, ավելի շատ խուրդում են մեծագույն իրադարձությունը, քան թե օգուտ տալիս»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց հոգեբանը:
PR մասնագետ Սեդրակ Սեդրակյանը ցեղասպանության 100-րդ տարելիցի հռչակագիրը, ցեղասպանության ճանաչման հարցում խորհրդարանի աշխատանքն է դրական գնահատում, բայց մի մտավախություն ունի, որ սկսված գործողությունները կարող են շատ արագ մարել. «Պետք է ունենանք ռազմավարություն, լավ, ապրիլի 24-ն անցավ, արդյոք ունե՞նք այլ ծրագրեր: Ես կարեւորում եմ նաեւ պատվո պահակների կանգնելը, եթե դպրոցականը կես ժամ կանգնում է անմար կրակի մոտ, նա մտածելու առիթ է ունենում»:
Անդրադառնալով Քիմ Քարդաշյանի այցին, պարոն Խուդոյանն ասաց՝ նա շատ անկեղծ կին է. «Չէի մտածում՝ Պլասիդո Դոմինգոյին էլ, Շառլ Ազնավուրին էլ տա անցնի: Ոչ Շառլին, ոչ Դոմինգոյին են այսպես ընդունել: Ուրախ եմ, որ աստղերը այցելում են: Ազգային ինքնագիտակցությունն այսպես է արթնանում»:
Կարդացեք նաև
Սեդրակ Սեդրակյանը շարունակեց, Քարդաշյանը իսկական աստղ է ու նրա խոսքը ազդեցիկ: Ըստ նրա, հիմա Հայաստանի տեղը հենց Քարդաշյանի այցով կիմանան:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ