«Հայոց ցեղասպանության ճանաչման գործում Քիմ Քարդաշյանը 100 անգամ ավելի շատ լուրջ ներդրում ունի, քան բոլոր շարմազանովները: Այդ հարցում Քիմ Քարդաշյանն արժի միլիարդ Շարմազանով»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ այսպիսի գնահատական տվեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:
Հարցին՝ ասացիք Քիմը շատ մեծ աշխատանք է կատարում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում, ՀԱԿ-ը պատրաս՞տ է համագործակցություն ծավալել Քիմ Քարդաշյանի հետ՝ պահանջատիրության հարցում՝ նա պատասխանեց. «Մի բան կարող եմ ասել՝ Քիմ Քարդաշյանը շատ գեղեցիկ, հմայիչ կին է, որը շատ լավ տիրապետում է կոմունիկացիոն տեխնոլոգիաներին, այդ շնորհքը պետք է ընդունել: Մեր գործունեության ոլորտները, ցավոք սրտի, չեն խաչվում իրար: Թող ինքն իր գործն անի, ՀԱԿ-ն էլ իր գործը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ