Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Շարմազանովը հարթ տախտակ է, չկարծեք, որ դա վիրավորանք է». Լեւոն Զուրաբյան

Ապրիլ 10,2015 13:01

ԱԺ ճեպազրույցի ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն անդրադարձավ այս քառօրյայի ընթացքում ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի եւ իր միջեւ ծավալված բանավեճին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ԱԺ հայտարարության նախագծի քննարկման ժամանակ:

Լեւոն Զուրաբյանն ասաց. «Խոսելով ՀՀԿ-ի անունից, Շարմազանովն ասեց, որ ԱԺ-ում նմանատիպ ձեւով մտածելն անգամ հանցագործություն է: Փորձեք հասկանալ, թե ինչ ասեց Շարմազանովը: Իրենք անգամ մտածելը կարող են համարել հանցագործություն: Եթե իսկապես մտածում ես, կարող ես գալ այլ եզրակացությունների: Այս հարցում Շարմազանովն անմեղ է, ինքը երբեք նման հանցագործություն չի գործել: Նա բացարձակ անմեղ է, կասեի անգամ՝ հարթ տախտակ է: Չկարծեք, որ վիրավորանք է: Հարթ տախտակ արտահայտությունը լատինական tabula raza արտահայտությունն է, որը բնորոշ է այն մարդկանց, որոնք երբեք չեն մտածել, նոր պետք է կուտակեն տպավորություններ: Երեխաների մասին են այդպես խոսում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930