Թուրքիայի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Թանժու Բիլգիչը, լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադարձել է Եվրոպայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության բանաձևին, ինչպես նաև Նիդերլանդներում Ցեղասպանությանը վերաբերող գործընթացներին:
Թուրքական «Turkishweekly»-ի փոխանցմամբ՝ նա, մասնավորապես ասել է, որ այս առնչությամբ Թուրքիայի իշխանություններն իրենց մտահոգությունն են հայտնել փոխանցել Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցին: «Արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն արդեն ասել է, որ որեւէ խորհրդարան չի կարող բանաձեւ ընդունել այս առնչությամբ եւ բացատրել է, որ այն պետք է թողնել պատմաբաններին»:
Նա նաեւ ասել է, որ Նիդերլանդների թուրքերը նույնպես խոսել են այդ երկրում սկսված նոր նախաձեռնության դեմ, որը նախատեսում է Նիդերլանդներում պաշտոնապես կիրառվող «Հայոց ցեղասպանության հարցը» բառակապակցությունը փոխարինել «Հայոց ցեղասպանություն»-ով:
Նրանք իրենց ուղերձն են փոխանցել Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Բերտ Կոենդերսին, որում նշված է, թե այդպիսի բանաձեւը իրենց կառավարության հետաքրքրությունների շարքում չպետք է լինի:
Կարդացեք նաև
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ