Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց խորհրդարանում մտածելը հանցագործություն է. «Չորրորդ իշխանություն»

Ապրիլ 10,2015 12:18

Անդրադառնալով Լեւոն Զուրաբյանի ելույթին, որտեղ նա քննադատել էր կեղծ ազգայնականներին ու պոպուլիստներին, Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, թե «Հայոց խորհրդարանում նույնիսկ նմանատիպ մտածելն արդեն հանցագործություն է»:

Էդուարդ Շարմազանովը հենց այդպես էլ ասում է՝ այ մարդ, ի՞նչ մտածել, ի՞նչ բան, «վերջին 500 տարում առաջին անգամ հայ ժողովուրդը մուրճով նույն մեխին է խփել»։ Ենթադրաբար՝ «մուրճը» խորհրդարանի հայտարարությունն է, «մեխը»՝ Թուրքիան. մի երկու անգամ էլ խփենք՝ երկրագնդի վրայից վերանալու է։

Իսկ մեզ, չգիտես ինչու, թվում է, թե ոչ թե առաջին անգամ ենք մուրճով խփում մեխին, այլ հերթական անգամ՝ ձեռքի ափով։ Եվ մեծ է հավանականությունը, որ արդյունքը նույնն է լինելու։ Բայց սա հասկանալու համար մտածելու ցանկություն է պետք։ Իսկ Հայոց խորհրդարանում, ինչպես իրավացիորեն նշեց պրն Շարմազանովը, մտածելը հանցագործություն է։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն»  թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930