Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Եթե Ժիրայր Սեֆիլյանն ու ընկերները մեզ թշնամաբար չվերաբերվեն, պատրաստ ենք մեր ձեռքը մեկնել». Ռուստամյան

Ապրիլ 10,2015 12:13

Այսօր խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն անդրադարձավ Հիմնադիր խորհրդարանի անդամների կալանավորմանը:

Նրա խոսքերով՝ «Չեմ բացառում, որ ապրիլի 24-ից հետո այն հիմքերը, որոնք ծառայել են ապացույց ձերբակալությունները կատարելու համար, վերանան եւ 24-ից հետո ազատ արձակվեն: Որ ասում ենք, մարդկանց թվում է, թե նախապես գիտես, պայմանավորվե՜լ ես, տեղյա՜կ ես: Ակնհայտ բաներ կան, որոնք չեն կարողանում տեսնել: Այդ ակնհայտ բաները եթե չեն տեսնում մանավանդ քաղաքական պայքարի դուրս ելած անձինք, դա պրոբլեմ է իրենց համար: Պետք է լավ գնահատեն, հաշվեն քայլերը: Ես միշտ էլ ասել եմ, որ քաղաքական պայքարը մեզ համար միշտ էլ ընդունելի է, պետք է կարողանալ հարգել քաղաքական ուժի այն մոտեցումները, որոնք կարող են եւ չհամապատասխանել քո տեսակետին, քո մոտեցումներին: Իշխանափոխության խնդիր կարող է դնել ցանկացած ոչ իշխանական ուժ, բայց դրա ժամանակը կա, տեղը կա, ձեւերը կան: Սրա մասին է խոսքը: Պետք է չֆիքսվեն անպայման ապրիլի 24-ի վրա: Արդեն իսկ մեզ համար պարզ է, որ այդ օրը միջազգային բավականին մեծ ներկայություն է սպասվում, եւ դա նյարդայնացնում է հարեւան Թուրքիային, որն ամեն ինչ արել էր, որ զուգահեռ գործընթաց սկսվեր իրենց հետ՝ Գալիպոլիի հարցով: Սա լուրջ ենթատեքստ ու հետեւանքներ ունի, պարզունակ խնդիր չի: Սա պետք է տարողությամբ գնահատվեր և, ըստ այդմ, գործողությունների ծրագիրը»:

Արմեն Ռուստամյանի գնահատմամբ, եթե ինչ-որ մի բան կանխարգելում են, դա անում են՝ նկատի ունենալով այդ օրվա իրադարձությունները եւ այն պայմանները, որտեղ երկիրը հայտնվելու է այդ օրերին. «Ի՞նչ է նշանակում ինչ-որ բան կանխարգելել, հանցագործության տարրեր պետք է բնականաբար լինեն, որ այդ կանխարգելումը կատարվի: Իսկ հանցագործությունը գործողություն է՝ ուղղված հասարակության դեմ, պետության նկատմամբ: Կարծում եմ, ապրիլի 24-ին այդ վտանգը գնահատվել է, որ կա, բայց 24-ից հետո դժվար է լինելու իրավապահ մարմիններին բացատրել, թե էլ ի՞նչն է խնդիրը, որ այդ վտանգը շարունակվի գնահատվել»:

Ըստ Արմեն Ռուստամյանի, Ժիրայրն ու իր ընկերները ունեն հնարավորություն դիմելու Եվրոպական դատարան: Իսկ քաղբանտարկյալ նրանց անվանել, Արմեն Ռուստամյանի խոսքերով, ոչ թե պետք է հայտարարություններ արվեն, այլ 5 չափորոշիչներով պետք է համապատասխանի այդ եզրույթին:

Հարցին՝ ինչո՞ւ Եվրոդատարան, երբ կարելի է մեր դատարաններում արդարությունն ապահովել, Հայաստանն էլ փողեր չի ծախսի, Արմեն Ռուստամյանը պատասխանեց, որ Եվրոդատարանը բաղկացուցիչ մասն է մեր դատական համակարգի: Պարտադիր չի հասնեն Եվրոդատարան: Դա զսպող համակարգ է մեր ներսում եղած դատական համակարգի համար, որ իրենք հասկանան՝ եթե ինչ-որ բան սխալ դատեն, կա վերին ատյան, որը կարող է տույժեր սահմանել:

Հնարավո՞ր է այցելեք Ժիրայր Սեֆիլյանին եւ իր ընկերներին՝ Արմեն Ռուստամյանը չբացառեց. «Կարող է պարտադիր չի անձամբ ես այցելեմ, եթե հնարավորություն լինի, իրենք էլ մեզ թշնամաբար չվերաբերվեն, պատրաստ ենք մեր ձեռքը մեկնել ցանկացած մեր օգնության կարիքն ունեցող մարդու»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930