Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Տեղին կլինի՝ Քիմ Քարդաշյանին զանգվածային անկարգություններ, պսիխոզ կազմակերպելու համար ձերբակալել»

Ապրիլ 10,2015 12:07

Դերասան Սերգեյ Դանիելյանը Քիմ Քարդաշյանին ֆենոմենալ կին է համարում, որը ոչինչ չանելով հայտնի է դարձել:

«Ի վերջո իր սեփական հետույքով է փող աշխատել, ոմանք՝ ուրիշների: Չի գողանում, չի վերցնում ուրիշի բիզնեսը, թող ապրի, իր համար էլի: Իսկ PR-ի մասով լավ է, բազմաթիվ մարդիկ քարտեզի վրա իմացան Հայաստանի տեղը»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց դերասանը:

Sergey_Danielyan

Ռեժիսոր Սուրեն Շահվերդյանն էլ նկատեց, որ վերջին օրերին Հայաստանում կարեւոր 3 իրադարձություն տեղի ունեցան ՀՀԿ կանանց շքերթը, անմոռուկների նկատմամբ մոլուցքն ու տոնական տրամադրությունը եւ Քիմ Քարդաշյանի այցը Հայաստան. «Նա իր այցով մի ողջ ազգի արթնացրեց, ազգային պսիխոզի տրամադրությունը, կայքերի նյութերը՝ գնաց այստեղ, այնտեղ: Կարծում եմ տեղին կլինի՝ Քիմ Քարդաշյանին զանգվածային անկարգություններ, պսիխոզ կազմակերպելու համար ձերբակալել: Երկար ժամանակ Հայաստանում պահեն, մինչեւ չլուծվեն հարցերը Թուրքիայի, Ադրբեջանի հետ: Լուրերի վակուում կար, իսկ հիմա լուրերի տեղատարափ է»:

Սերգեյ Դանիելյանն էլ չի շտապում Ծիծեռնակաբերդ գնացած ՀՀԿ կանանց քննադատել. «Երբ մարդն անկեղծ մի բան է ուզում անել, չես կարող քլնգել, լավ բան են ուզեցել անել, բայց դե աղջիկներ են, հետո ուրախացել են»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Կարինե says:

    ով չալարեց՝ բերանը բացեց: Ինչ աևգասավեր հող ա…. Իրանց փիար են անում մեգա աստղի հաշվին 😉

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930