Հայ հասարակությունն այս օրերին տարված է Քիմ Քարդաշյանի՝ Հայաստան այցի մանրամասները քննարկելով ու, թերեւս, այդ պատճառով աչքաթող է արել քաղաքական դաշտի համար հույժ կարեւոր մի իրադարձություն։ Պարզվում է, այս տարի ԱԺ՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Ազգային միաբանություն» կուսակցության դեկավար Արտաշես Գեղամյանը միանգամից 2 գիրք է հրատարակել, ընդ որում, այդ գրքերը ոչ միայն հայերեն են, այլեւ թարգմանված են ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն ու անգամ՝ թուրքերեն։
Գեղամյանի գրքերը հետեւյալ վերնագրերն ունեն. «Թուրքիան պետք է ապաշխարի սեփական պատմական անցյալի համար» եւ «Ռուսաստանի դեմոնացումը ոչ մի լավ բանի չի հանգեցնի»։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում