Այսօր «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց, որ հնարավոր է արտահերթ նիստ հրավիրվի՝ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ԱԺ հայտարարությունը մինչեւ ապրիլի 24-ն ընդունելու համար:
Հարցին՝ Գազի հանձնաժողովի զեկույցը ընդունվելու է միայն ի գիտությո՞ւն, թե՞ շարունակություն է ունենալու՝ Ռուբեն Հակոբյանը պատասխանեց. «Տրամաբանական է, որ ունենա շարունակություն: Այս փաստաթուղթն ամբողջությամբ կարելի էր ուղարկել համապատասխան մարմիններ, քրեական հանցագործությունների լուրջ փաստեր կան»:
Ըստ Ռուբեն Հակոբյանի, հանձնաժողովն իսկապես, կարողացել է հավաքաբար լավ աշխատել: Եղել են նիստեր, որ տեւել են 3-4 ժամ, գրեթե բոլորը լավ են աշխատել եւ անարդյունք թողնելը ճիշտ չի լինի:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է ցեղասպանության մասին հայտարարությանը, Ռուբեն Հակոբյանն ասաց, որ Ցեղասպանության ճանաչման հարցը քաղաքական շահ է հետապնդում պետությունների կողմից: Ես կառանձնացնեմ այն 5 պետությունները, որոնք ոչ միայն ճանաչել են, այլեւ քրեական օրենք են ընդունել ժխտողականության հետ կապված, չեմ կարծում, որ մյուս պետությունները չեն ճանաչում ցեղասպանությունները:
Լրագրողների հարցերին՝ Քիմ Քարդաշյանը Հայաստանում է, չե՞ք կարծում, որ մի հատ էլ նրա հետ պետք է քննարկել՝ մեզ պահանջատիրություն պե՞տք է, թե՞ չէ: Ռուբեն Հակոբյանն ի պատասխան ողջունեց Քիմ Քարդաշյանի այցելությունը Հայաստան. «Այսպես թե այնպես, Քարդաշյանի առիթով նաեւ ցեղասպանության հարցը մտել է միջազգային լրահոս: Եթե մեկը կա, որ կարող է նեղանալ, դա Քիմ Քարդաշյանի ամուսինն է, ինքը աշխարհահռչակ ռեփ կատարող է: Մենք ունենք ռեփի սիրահարներ, որոնք կարող են նրա հետ քննարկել հարցեր եւ վստահ եմ, ցեղասպանության հարցն էլ կքննարկվի»:
Հարցին՝ համաձա՞յն եք, որ Քիմ Քարդաշյանը 2 օրում արեց այնքան բան, որքան 20 տարում մեր դիվանագիտությունը չէր կարող անել՝ Ռուբեն Հակոբյանը պատասխանեց, որ իր ինֆորմացիան՝ կապված Քիմի հետ այնքանն էր, որքան ասաց:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Խնդրում եմ օգնեք փրկել մայրիկիս կյանքը: մայրս տառապում է քաղցկեղով, այժմ բուժման կուրս է անցնում և բուժումն ամբողջությամբ անցնելուց հետո, ըստ բժիշկների կարծիքի, կարող է ապաքինվել, կարող է ԱՊՐԵԼ: Բայց մենք դրամական միջոցներ չունենք այլևս բուժումը շարունակելու համար, ուստի մի վերջին հույսով դիմում եմ Ձեզ օգնության շատ մեծ խնդրանքով: Ներեցեք հանդգնությանս համար, բայց որևէ այլ տարբերակ այլևս չունեմ: Նախապես շնորհակալ եմ:ստորև ներկայացնում եմ բոլոր փաստաթղթերը և հաշվեհամարը Արդշինինվեստ բանկ
2470036016030000
Arca online-4454 3100 0044 2729 ստացող՝ Արմինե Գյուլնազարյան 093941552