Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

25-ամյա պայմանագրային զինծառայողը փաստացի ամուսնացել է 14-ամյա աղջկա հետ

Ապրիլ 10,2015 11:38

Տավուշի մարզի Կողբ գյուղում հաշվառված, պայմանագրային զինծառայող, 1990թ. ծնված Գեւորգ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով քսանմեկ տարին լրացած անձ, 2014թ. հունիսի 16-ից փաստացի ամուսնական հարաբերություններ է հաստատել ակնհայտ տասնվեց տարին չլրացած, 1999թ. օգոստոսի 4-ին ծնված աղջկա հետ եւ փոխադարձ համաձայնությամբ պարբերաբար սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ:

Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ Գ. Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով («Քսանմեկ տարին լրացած անձի կողմից պարբերաբար սեռական հարաբերությունը տասնվեց տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ»): Սույն հոդվածը նախատեսում է ազատազրկում 4-10 տարի ժամկետով:

Գ. Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Այս քրեական գործով դատավարությունը այսօր նշանակված է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930