Սուքիաս Ավետիսյան (ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ)
– Այս օրերին ՀԽ անդամների ձերբակալմամբ աղմուկ բարձրացնելը իշխանության ինչի՞ն էր պետք։
– Աղմուկ ստեղծելու խնդիր չեմ տեսնում։ Կարծում եմ, այդ ձերբակալությունները տեղին էին։ Ի՞նչ է նշանակում փորձել Ապրիլի 24-ն օգտագործել ինչ-ինչ քաղաքական նպատակներով, անկարգություններ անել։ Ամբողջ Հայաստանով մեկ մարդկանց ուզում են ոտքի հանել, սա ի՞նչ է նշանակում։ Դա համարում եմ հակապետական, հակահայկական քայլ։
– Եթե Ապրիլի 24-ից հետո արվեին այդ քայլերը, նորմա՞լ կլիներ։
Կարդացեք նաև
– Ընդհանրապես, Ապրիլի 24-ը կապ չպետք է ունենա որևէ քաղաքական ուժի ծրագրերի հետ։ Իսկ եթե իշխանափոխություն են ուզում անել, դրա համար մեկ ճանապարհ կա՝ ընտրություններ։ Խնդրեմ, ով ցանկություն ունի, թող մասնակցի այդ գործընթացին։
– Իսկ ձերբակալման համար բավարա՞ր են արդյոք հիմքերը։
– Իրավապահ մարմինները պետք է ասեն հիմքերը բավարա՞ր են, թե՞ ոչ։ Նրանց կեցվածքն անընդունելի էր հայ ժողովրդի մեծամասնության համար։
– «Հիմնադիր խորհրդարանը» հայտարարել է, որ եթե անգամ իրենց որոշ անդամների ձերբակալել են, միևնույն է, պայքարը շարունակելու են։
– Հենց դրա համար է պետք բոլորին ձերբակալել։
– Ընդդիմադիր շարժում է և այդպես է փորձում «ընդդիմանալ», ինչպե՞ս կարելի է բոլորին բռնել ու ձերբակալել։
– Եթե ընդդիմություն են, թող իրենց գործն անեն, ոչ թե Ապրիլի 24-ի օրով անկարգություններ ծրագրեն։ Նրանց ամբողջ նպատակը հենց դա է։ Նրանք ընդհանրապես Ապրիլի 24-ի անունը չպետք է տան։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում