Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ական. «Ի՞նչ է, ուզում եք Ծառուկյանին ամեն ինչից զրկե՞ն». «Ժողովուրդ»

Ապրիլ 10,2015 11:20

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Համլետ Հարությունյան

 – Պարոն Հարությունյան, ամիսներ առաջ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը մեր երկրի համար դարձել է չարիք։ Սակայն հիմա, փաստորեն, նրան կրկին քաղաքականություն վերադարձնելուն ուղղված քայլեր են արվում, ինչո՞ւ։

– Ի՞նչ է, ուզում եք Ծառուկյանին ամեն ինչից զրկե՞ն։

– ֊Բայց Սերժ Սարգսյանն էր որոշել Գագիկ Ծառուկյանին ամեն ինչից զրկել։

– Ինչի՞ց են զրկել, ինչի է Ձեզ բոլորիդ էդ հարցը հետաքրքրում, իրա փեսան մեղավո՞ր է, որ գնացել, իր աղջկան ուզել է, փեսան ի՞նչ կապ ունի էս ամենի հետ, հա, հարազատական կապ կա, բայց այդ մարդը քաղաքապետ է աշխատել, ըստ երեւույթին, արժանի է, որ իրեն նշանակեն մարզպետի պաշտոնում։ Վաղը, մյուս օրն էլ կարողա իրեն նախարար նշանակեն կամ մեկ ուրիշ տեղ, չեմ կարծում, որ այդ ամենի համար կարելի է Ծառուկյանին մեղադրել։

Դա անցած էտապ է, հո մինչեւ 2020 թիվը Ծառուկյանից կամ այդ հայտարարությունից չենք խոսելու, ի վերջո, դա էլ է էլի ձանձրացնող թեմա։ Ես իմ կարծիքը դրա մասին ասել եմ։ Նա մեր երկրի քաղաքացի է եւ լիիրավ իրավունք ունի ցանկացած գործունեություն ծավալել։ Ոչ մեկը օրենքով Ծառուկյանին չի զրկել քաղաքականությամբ զբաղվելուց, այդպիսի բան իրականում գոյություն չունի մեր երկրում։

– Սերժ Սարգսյանն էր նրան «արգելել» քաղաքական գործունեություն ծավալել, քանի որ, ըստ նրա, Գ. Ծառուկյանը վնաս է հասցնում երկրին՝ բոլոր ոլորտներում։ Այդպես չէ՞։

– Դա ուրիշ բան է, բայց զրկելն ուրիշ բան է, Դուք գրագետ մարդ եք, խորհուրդ տալն ուրիշ է, քաղաքական գործունեությունից զրկելն՝ ուրիշ։ Չեն զրկել, խորհուրդ են տվել, այո, ինքն էլ անսաց այդ խորհրդին ու դուրս եկավ ԲՀԿ նախագահի պաշտոնից։ Ու հիմա էլի չի մասնակցում ակտիվ քաղաքականությանը, Դուք եք ենթադրում, որ ինքը ակտիվ քաղաքականությամբ է զբաղվում։

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930